Apr 9, 2011

Երկու հայեր կեղծ VISA եւ Master Card-երի միջոցով Օդեսայի խանութներից մեկում առեւտուր են արել

Ուկրաինայում ձերբակալվել են Հայաստանի երկու քաղաքացիների, ովքեր բանկային կեղծ պլաստիկ VISA եւ Master Card քարտերով ավելի քան 5500 դոլարի գնումներ են կատարել։

Ինչպես պարզվել է, 31-ամյա երկու տղամարդիկ Օդեսա եկել են մեկ ամիս առաջ եւ բնակարան են վարձակալել քաղաքի կենտրոնում, որտեղ էլ սեփական սարքավորումներով կեղծ քարտեր են պատրաստել։

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, որը 2-5 տարվա ազատազրկում է նախատեսում։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites