Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

Showing posts with label Կրթություն. Show all posts
Showing posts with label Կրթություն. Show all posts

May 2, 2011

ԿԳ նախարարի հրամանով դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից

Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2011թ. ապրիլի 30-ից աշխատանքից ազատվել է Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրամանի համար հիմք է հանդիսացել Հայաստանի աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերը, 121-րդ հոդվածի 1-ին մասը, 123-րդ հոդվածը:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանի փետրվարի 22-ի հրամանով դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանին հայտարարվել էր խիստ նկատողություն եւ ՀՀ ԿԳՆ աշխատակազմի կրթության պետական տեսչության կողմից փետրվարի 28-ից մինչեւ մարտի 7-ը, դպրոցում իրականացվել էր թեմատիկ ստուգում, որի արդյունքում աշխատանքային պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ ԿԳ նախարարի` մարտի 25-ի հրամանով Ս. Նազարյանին հայտարարվել էր «նկատողություն»:

Apr 30, 2011

Բժշկական համալսարանը նոր ռեկտոր ունի. Նա խոստանում է միչեւ աշուն խնայել համալսարանի կադրերին

Քիչ առաջ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր է ընտրվել Բժշկական գիտությունների դոկտոր, առողջապահության նախկին փոխնախարար Դերենիկ Դումանյանը: Նա մինչ այդ ռեկտորի պաշտոնակատար էր: Փակ գաղտնի քվեարկությամբ Դումանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 31, դեմ` 1 հոգի: Ուշագրավ է, որ ընտրությանը նախորդած ելույթների ժամանակ Դումանյանի թեկնածությանը դեմ արտահայտվող չեղավ: Նորընտիր ռեկտորը ընտրությունից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ «մինչեւ աշուն որեւէ լուրջ կադրային փոփոխություն չի լինի»: «Եթե որեւէ մեկը չցանկանա աշխատել, ես նրան չեմ պահի»,- ասաց Դերենիկ Դումանյանը` հավելելով, որ պաշտոնը ստանձնում է աշխատանքային բարձր տրամադրությամբ:

Ի դեպ, բժշկական համալսարանն այսուհետ ունենալու է մամուլի պատասխանատու: Այդ պաշտոնը ստանձնելու է Անահիտ Հայթայանը:

Նշենք, որ ԵՊԲՀ-ի նախկին ռեկտորը Գոհար Քյալյանն էր:

Apr 29, 2011

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ազատվել է պաշտոնից

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով՝ իր դիմումի համաձայն, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից և նշանակվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: ԿԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ նախարարի հրամանը միտված է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի նախատեսվող մրցույթը և կառավարման խորհրդի համապատասխան նիստը պատշաճ կազմակերպելուն: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ռեկտոր Ա. Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 29-ին և սահմանված կարգով մրցույթի անցկացման ժամկետը համընկնում է ուսումնական տարվա ավարտի և ամառային արձակուրդների հետ: Երևանի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը կհայտարարվի սահմանված կարգով:

Apr 26, 2011

«Առավոտ». Ընդունելության քննության թեստերն այս տարի հեշտացվել են

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է, որ ինչպես եւ ակնկալվում էր, այդ տարի դիմորդները սակավաթիվ են` հայտագրման առաջին փուլում` ընդամենը 1209: Պատճառը հայտնի է բոլորին` շրջանավարտներ չկան եւ քննություններն էլ անցկացվելու են նախորդ տարվա շրջանավարտների համար: Նա տեղեկացրել է, որ, օրինակ, հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննությունը, որ սովորաբար ամենախոշորամասշտաբն է, այս տարի կմասնակցի ընդամենը 609 հոգի, անցյալ տարվա 11 162-ի փոխարեն: Մաթեմատիկայից քննություն կհանձնի 544 շրջանավարտ, նախորդ տարվա 9 290-ի փոխարեն եւ այսպես շարունակ: Իսպաներենից էլ քննություն է հանձնելու ընդամենը մեկ հոգի, իսկ 2010-ին այս առարկայից քննություն հանձնողները 18-ն են եղել: «Քննություններին նախապատրաստվել ենք դեկտեմբեր ամսից, հանձնաժողովներ ենք ձեւավորել, որոնք կաշխատեն ընդունելության քննությունների թեստերի վրա, մեծ մասը պարտաճանաչ հասցրել է ժամանակին կատարել այդ աշխատանքերը եւ արդեն նախնական թեստերը մենք ունենք»,-ասել է ԳԹԿ տնօրենը:

Հարցին, թե ի՞նչ բարդության են լինելու թեստերը, նա պատասխանել է. «Քանի որ այս տարի դիմորդների թիվը քիչ է, նաեւ բուհերը խնդիր ունեն համալրելու իրենց կազմը, այսինքն` սոցիալական խնդիր կա լուծելու, փորձելու ենք այնպես անել, որ այս ընդունելությունը մի քիչ հեշտանա: Հաշվի առնենք, որ այդ դիմորդների մի մասը բանակ զորակոչվելուց հետո է գալիս եւ արդեն հասցրել է ինչ-որ բաներ մոռանալ կամ եթե նախորդ տարիներին չի ընդունվել, ուրեմն այդքան ուժեղ չի եղել: Թեստ գրողներին պատվերն այսպիսին է եղել` կազմել թեստեր, որպեսզի անցողիկ շեմը, խոսքը վերաբերում է 7,5-8 միավորին, հեշտ հաղթահարելի լինի, բայց միաժամանակ պահպանվի նախորդ տարիների ոգին: Անցողիկ շեմի հեշտ լինելը ինչ-որ առումով պայմանական է, որովհետեւ, եթե դիմորդը թույլ է, որքան էլ փորձես մատչելի թեստ կազմել, այդ մատչելին էլ կարող է իր համար հաղթահարելի չլինել»:

Apr 14, 2011

Ոչ ոք չի՞ համարձակվում զբաղեցնել Քյալյանի տեղը

Հայաստանյան բուհերի ռեկտորների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետն ավարտվում է, իսկ ԿԳՆ-ն դիմումներ է ստացել կա’մ միայն ռեկտորների ներկայիս պաշտոնակատարներից կա’մ ընդհանրապես որեւէ դիմում չի եղել:

Մասնավորապես, «Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի» ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար, որը տեղի կունենա ապրիլի 29-ին, դիմել է միայն ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից, հավելելով, որ դիմումների ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 18-ն է:

«Գավառի պետական համալսարանի» ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմել է միայն ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Ռուզան Հակոբյանը (մրցույթը տեղի կունենա մայիսի 4-ին):

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» ռեկտոր դառնալու ցանկություն է հայտնել միայն ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Կորյուն Աթոյանը (դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 16-ն է, իսկ մրցույթը տեղի կունենա ապրիլի 26-ին):

Իսկ ահա «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի» ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դեռ ոչ մի դիմում չի ստացվել, թեեւ վերջնաժամկետը ապրիլի 15-ն է: ԵՊԲՀ-ի ռեկտորի պաշտոնի համար մրցույթը կկայանա ապրիլի 30-ին:

ԿԳՆ-ում հույս ունեն, որ մինչ վաղը դիմումներ կներկայացվեն, իսկ եթե չներկայացվեն, ապա նոր մրցույթ կհայտարարվի:

Դիմումներ չեն ստացվել նաեւ «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի» ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար (դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 16-ն է):

Նշենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ավելի վաղ աշխատանքից ազատել էր Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանին, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանին, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Հրաչյա Գասպարյանին, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին եւ Գավառի պետական համալսարանի ռեկտոր Հրանտ Հակոբյանին:

Աշոտյանի համապատասխան հրամաններով մարտի 9-ից տվյալ բուհերի ռեկտորների պաշտոնակատարներ են նշանակվել` Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում` Կորյուն Աթոյանը, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում` Դերենիկ Դումանյանը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում` Արմեն Մազմանյանը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում` Հովհաննես Թոքմաջյանը, Գավառի պետական համալսարանում` Ռուզան Հակոբյանը:

Ինչպես հայտնեցին ԿԳՆ-ից, ռեկտորներին ընտրելու են տվյալ համալսարանի խորհուրդները, որտեղ ընդգրկված են նաեւ ԿԳՆ-ի ներկայացուցիչները:

Ոչ ոք չի՞ համարձակվում զբաղեցնել Քյալյանի տեղը

Հայաստանյան բուհերի ռեկտորների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետն ավարտվում է, իսկ ԿԳՆ-ն դիմումներ է ստացել կա’մ միայն ռեկտորների ներկայիս պաշտոնակատարներից կա’մ ընդհանրապես որեւէ դիմում չի եղել:

Մասնավորապես, «Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի» ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար, որը տեղի կունենա ապրիլի 29-ին, դիմել է միայն ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից, հավելելով, որ դիմումների ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 18-ն է:

«Գավառի պետական համալսարանի» ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմել է միայն ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Ռուզան Հակոբյանը (մրցույթը տեղի կունենա մայիսի 4-ին):

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» ռեկտոր դառնալու ցանկություն է հայտնել միայն ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Կորյուն Աթոյանը (դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 16-ն է, իսկ մրցույթը տեղի կունենա ապրիլի 26-ին):

Իսկ ահա «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի» ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դեռ ոչ մի դիմում չի ստացվել, թեեւ վերջնաժամկետը ապրիլի 15-ն է: ԵՊԲՀ-ի ռեկտորի պաշտոնի համար մրցույթը կկայանա ապրիլի 30-ին:

ԿԳՆ-ում հույս ունեն, որ մինչ վաղը դիմումներ կներկայացվեն, իսկ եթե չներկայացվեն, ապա նոր մրցույթ կհայտարարվի:

Դիմումներ չեն ստացվել նաեւ «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի» ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար (դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 16-ն է):

Նշենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ավելի վաղ աշխատանքից ազատել էր Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանին, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանին, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Հրաչյա Գասպարյանին, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին եւ Գավառի պետական համալսարանի ռեկտոր Հրանտ Հակոբյանին:

Աշոտյանի համապատասխան հրամաններով մարտի 9-ից տվյալ բուհերի ռեկտորների պաշտոնակատարներ են նշանակվել` Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում` Կորյուն Աթոյանը, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում` Դերենիկ Դումանյանը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում` Արմեն Մազմանյանը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում` Հովհաննես Թոքմաջյանը, Գավառի պետական համալսարանում` Ռուզան Հակոբյանը:

Ինչպես հայտնեցին ԿԳՆ-ից, ռեկտորներին ընտրելու են տվյալ համալսարանի խորհուրդները, որտեղ ընդգրկված են նաեւ ԿԳՆ-ի ներկայացուցիչները:

Apr 12, 2011

Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիային նվիրված միջազգային գիտաժողովը

Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում, Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ապրիլի 12-ին տեղի ունեցավ «Աշխարհի լեզվական պատկերը» թեմայով երրորդ միջազգային գիտաժողովի բացումը:

Գիտաժողովում բացման խոսքով հանդես եկան համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ՀՀ ԱԳ նախարարի ֆրանկոֆոնիայի գծով խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մոզելեկը:

«Այսօր շատ երկրների համար գլոբալիզացիայի պայմաններում շատ դժվար է պահպանել լեզուն սեփական երկրի տարածքում: Մենք խնդիր ենք դրել ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև շատ այլ երկրներում պահպանել մեր լեզուն և նրա ավանդույթները: Ֆրանսերենը մի լեզու է, որը հաճախ կիրառվում է քաղաքական և մշակութային վերնախավի շրջանակներում»,-գիտաժողովի ժամանակ ասաց Ռենոն:

Գիտաժողովին մասնակցում են ԵՊԼՀ դասախոսներ, Ֆրանսիայի մի քանի համալսարանների, Բուլղարիայի «Սուրբ Կլիմենտ Օխրիդսկու» համալսարանի, Շվեյցարիայի Քոլեջ Գրանդսոնի և Մինսկի պետական լեզվաբանական համալսարանի ներկայացուցիչներ:

Գիտաժողովը կշարունակի աշխատանքը մինչև ապրիլի 13-ը: Գիտաժողովի ընթացքում շոշափվելու են լեզվական ինքնության, լեզվական պատկերի հարցեր, կարվեն թարգմանչական վերլուծություններ, տեղի կունենա միջմշակութային երկխոսություն լեզվի միջոցով և այլն:

Apr 7, 2011

Ռալֆ Յիրիկյան. Որակյալ աշխատուժի հավաքագրումը գործարար կառավարման ամենակարևոր մարտահրավերներից է

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հանդիպել է Առաջնորդների դպրոցի լսարանին` առաջատար լինելու հնարավոր ուղիներն ուսանողներին ներկայացնելու համար: Ինչպես հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍի մամլո ծառայությունը, Առաջնորդների դպրոցի ուսանողները ծանոթացել են նոր տեխնոլոգիաների և լուծումների շնորհիվ առաջատարի համբավ վաստակելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձին:
 Գոյություն ունեն կառավարման մի շարք գործիքներ: Հաջողության ձգտող ցանկացած կազմակերպություն պետք է մշակի ռազմավարական պլանավորման տարեկան համակարգ: Կարևոր է, որպեսզի կառավարման համակարգը լինի ճկուն և ճիշտ արձագանքի միջավայրի ազդեցությանը: Վստահ եղեք, որ կարող եք հաջողել, եթե ճիշտ գնահատեք աշխատակցի կարևոր դերը, իսկ նրանից պահանջելուց առաջ` առաջնորդեք սեփական օրինակով,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բանախոսն ուսանողներին մանրամասնել է նաև աշխատանքային առողջ միջավայր ստեղծելու անհրաժշետությունը: Նա կարևոր է համարել բիզնես կառավարման միջոցով երկրի հեղինակությունն ու ազգային ինքնագնահատականը բարձրացնելը:

Աշոտյանը որոշել է այլևս չլռել կրթության ոլորտում կոռուպցիայի մասին

2010թ. ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի երկամյա հայեցակարգ է ընդունել, որի շրջանակներում կիրականացվի 16 միջոցառում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Այդ մասին կրթության ոլորտում կոռուպցիայի խնդիրներին նվիրված խորհրդաժողովում, որի կազմակերպիչներն են ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը և ԵԱՀԿ-ի ու USAID-ի երևանյան գրասենյակները, հայտարարել է կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, կոռուպցիան կրթության ոլորտում գոյություն ունի և նախարարությունը մտադիր չէ լռել դրա մասին: Նա նշել է մի շարք գործոններ, որոնք կոռուպցիայի պատճառ են հանդիսանում, այդ թվում՝ ոլորտի անբավարար ֆինանսավորումը, բանակից տարկետման համակարգը, կրթության ցածր որակն ու իրավական դաշտը: «Անհրաժեշտ է հակակոռուպցիոն ծրագիր մշակել յուրաքանչյուր բուհի համար»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ ծրագրի շրջանակներում բուհերի ռեկտորները պետք է հաշվետվություններ ներկայացնեն:
Իր հերթին ԱՄՆ USAID գործակալության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ջաթինդեր Չիման նշել է, որ USAID-ին մտադիր է նպաստել կոռուպցիայի նվազեցմանը ոչ միայն կրթության ոլորտում, այլ նաև այլ ոլորտներում: Ըստ նրա, կրթության ցածր որակը վնասում է երկրի զարգացմանը:
Իր հերթին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում կրթության ոլորտում ակտիվ պետք է լինեն ինչպես կառավարությունն, այնպես էլ ուսանողները: Ըստ նրա, հանրություն-կառավարություն երկխոսությունը պետք է ամրապնդվի՝ վստահություն հայտնելով, որ այդ դեպքում միայն հնարավոր կլինի լուրջ արդյունքի հասնել:

Apr 6, 2011

Ո՞վ է հավակնում ԵՊՀ ռեկտորի պաշտոնին

«Հրապարակի» տվյալներով` ԵՊՀ ռեկտորի առաջիկա ընտրություններում իրենց թեկնածությունն են առաջադրելու ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը, տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Հավակնություններ չունի իրավաբանականի դեկան Գագիկ Ղազինյանը: Թերթը գրում է, որ չի բացառվում, որ որոշվի ներկայիս ռեկտոր Արամ Սիմոնյանին ինչ-որ ժամանակ պահել այս աթոռին:

Ա.Աշոտյանի դեղատոմսը կոռուպցիայի դեմ` գումար տալու փոխարեն վզակոթին է պետք հասցնել

«Արդեն հաջորդ տարվանից ռեկտորների բուհերը պարտադիր կերպով իրենց տարեկան հաշվետվություններում կներկայացնեն նաև հակակոռուպցիոն պայքարի շրջանակում իրականացրած գործողությունները»,- արձագանքելով Panorama.am-ի հարցին, նշեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

2010թ-ի դեկտեմբերի 30-ին ԿԳՆ-ն ընդունել է «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքատի 2010-11թթ. Միջոցառումների համալիր ծրագիրը» և ռեկտորներին վերաբերող նորմը, ինչպես նշեց նախարարը, տեղավորվում է հենց այդ ծրագրի գաղափարախոսության մեջ:

Անդրադառնալով մեր այն հարցին, իսկ ոլորտի կոնկրետ ո՞ր հատվածն է ավելի կոռումպացված` հանրակրթական, թե բուհական հաստատությունները, Ա.Աշոտյանը նշեց, թե չի սիրում, երբ սպորտային մոտեցում է լինում խնդրին, քանի որ կոռուպցիան, ի վերջո, կոռուպցիա է` որ բնագավառի մասին էլ խոսքը վերաբերի. «Հայաստանի կրթական կոռուպցիան շատ յուրահատուկ է` շատերը գիտեն ո՞վ, որտե՞ղ և ինչքա՞ն գումար է վերցնում, սակայն այդ ամենը հիմնված է ասեկոսեների վրա»:

Սակայն, ըստ նրա, բոլոր հետազոտություններն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր կոռուպցիան, որի արձագանքը բոլորիս հասնում է այսպես կոչված «փչացած հեռախոսի» շնորհիվ, այդուհանդերձ ունի իր առանձնահատկությունները:

Հարցվածների գերակշիռ մասը հստակ ասում է` այո, Հայաստանի կրթական համակարգը կոռումպացված է, բայց առկա կոռուպցիայի մասին մեծ մասը լսել է և միայն չնչին հատվածն է, որ առնչվել է դրան. «Այսինքն, կոռուպցիոն գործողությունների մեջ մասնակից քաղաքացիների թիվը, որոնք հաստատում են, որ առնչվել են դրան, մի քանի անգամ ավելի պակաս է, քան այն մարդկանց, որ ուղղակի լսել են այդ մասին»,- տեղեկացրեց Ա.Աշոտյանը:

Ինչպես միշտ, նախարարը ընդգծեց` կոռուպցիայի դեմ պայքարում տեսանելի արդյունքներ չենք արձանագրի, քանի դեռ հասարակության մենթալիտետում փոփոխություններ չկան, քանի դեռ ծնողը համաձայն է իր երեխայի կրթություն չստանալու համար դիմաց գումար վճարել վզակոթին հասցնելու փոխարեն, կունենանք այն, ինչ ունենք:

Apr 5, 2011

Աշոտյանը երազում է արժանանալ հայտնի նկարիչներից մեկի կողմից դիմանկար ունենալու պատվին

Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվեց Գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 65-ամյակին նվիրված ցուցահանդես: Տարբեր ցուցասրահներում ներկայացված էին բուհի դասախոսների և ուսանողների 200-ից ավելի գեղանկարչական, գրաֆիկական, քանդակագործական աշխատանքներ:

Նշենք, որ բուցահանդեսի բացմանը պետք է ներկա գտնվեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով վարչապետը չի կարողացել ցուցահանդեսի բացմանը մասանակցել: Նախարարը վարչապետի անունից փոխանցեց ոչ միայն նրա ջերմ շնորհավորանքները, այլ նաև այն հավաստիացումը, որ ոչ միայն մշակույթը, այլև բարձրագույն կրթության այն հաստատությունները, որոնց օգնությամբ չի մարում մեր ազգի, երկրի ու հոգու բաբախող զարկերակը, ապա այդ բուհերը առանձնահատուկ ուշադրության են արժանանալու պետության կողմից` աջակցության , սատարման և տարաբնույթ ծրագրերի մեջ ընդգրկվածության առումով: «Ակադեմիան մեզ համար ոչ միայն արվեստի և մշակությի օջախ է, այլև արվեստի բուհերից ամենասիրելի, ամենամեծ գորովանք պահանջող և ստացող հաստատություններից մեկը»,- ընդգծեց Ա.Աշոտյանը:

Նախարարը իր խոսքում մեջբերեց հայտնի նկարիչներից մեկի խոսքերը, թե ամեն մի նոր դիմանկար ստեղծելիս մի հին ընկեր է կորցնում. «Ես պետք է հորդորեմ մեր նկարիչներին, որ շարունակեն այնպես կրթեն և արարեն, որ անկախ նրանից `դա դուր կգա կամ դուր չի գա այս կամ այն մարդուն, այդ արվեստը պետք է ճշմարիտ լինի»:

Ա.Աշոտյանը նաև հույս հայտնեց, որ մի օր կարժանանա հայտնի նկարիչներից մեկի կողմից դիմանկար ունենալու պատվին` խոստանալով, որ չի նեղանա` անկախ նրանից, թե ինչ սյուրռեալիստական կամ ոճաբանական լուծումների մեջ այն կլինի:

Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի խոսքերով, հայ ժողովրդի կերպարվեստի բուհը Գեղարվեստի ակադեմիան է, որը կարևոր նշանակություն ունեցող մշակութային կրթօջախ է: Դրա ապացույցը այն շրջանավարտներ են, ովքեր այսօր ստեղծագործում են արվեստի աշխարհում, ովքեր մեծ ավանդ են ունեցել հայ մշակույթի ձևավորման գործում:

Ըստ նրա, բուհի ուսանողների 20 տոկոսից ավելին արտասահմանցիներ են, բացի դրանից համագործակցում են աշխարհի հայտնի արվեստի բուհերի հետ: «Գեղարվեստի ակադեմիան ուղղակի վերելքի մեջ է: Եթե մի 15 տարի հետ նայենք, կտեսնենք, որ այն վիճակը, որ մենք ունեինք ուղղակի անհամամատելի է»,- ասաց Ա.Իսաբեկյանը ` հավելելով, որ ակադեմիայի վերելքը համընկել է ՀՀ անկախության տարիների հետ

«Օգնիր դպրոցիդ». Մեկ դպրոց արդեն վերանորոգվել է

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մոսկվաբնակ բարերար Ռուբեն Գրիգորյանին, որի նվիրատվությամբ հիմնանորոգվել է Երևանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցը: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարան տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով դպրոցի բարեկեցությանն ուղղված ձեռնարկի համար, քաղաքապետը նշել է, որ նման կամավոր ներդրումներն իսկապես խրախուսելի են և անհրաժեշտ: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը հյուրին է ներկայացրել վերջերս գործարկված «Օգնիր դպրոցիդ» էլեկտրոնային կայքի նպատակները և հանրակրթական դպրոցների աշակերտներին թատրոններ և թանգարաններ անվճար այցելության աբոնեմենտներով ապահովելու ծրագիրը, համաձայն որի, յուրաքանչյուր աշակերտ տարվա ընթացքում հնարավորություն ունի 8-12 անգամ անվճար այցելել թատրոններ, թանգարաններ, դպրոցականների ֆիլհարմոնիա:

Կարեն Կարապետյանի խոսքով, դպրոցն այսօր յուրաքանչյուրի հոգածության կարիքն ունի և եթե ուզում ենք արժանավայել երկրում ապրել, պետք է ունենանք արժանավայել դպրոց:
Ողջունելով քաղաքապետի այս նախաձեռնությունը, Ռուբեն Գրիգորյանը նշել է, որ այս կերպ իսկապես լուրջ ներդումներ կարող են ներգրավել դպրոցների հիմնախնդիրների լուծման համար: Գործարարը առանձնակի կարևորել է քաղաքապետարանի կողմից հանրակրթական դպրոցների նկատմամբ դրսևորվող ուշադրությունը:

Կրթության եւ գիտության նախարարությունը ներկայացրել է ասպիրանտուրայի եւ դոկտորանտուրայի տեղերի քանակը

Կրթության եւ գիտության նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել 2011/12 թ.թ. ուսումնական տարվա ասպիրանտուրայի եւ դոկտորանտուրայի ընդունելության տեղերի հայտը:

Ըստ այդմ` պետական կրթաթոշակով ասպիրանտուրա կարող են ընդունվել (ծառայությունից տարկետման իրավունքով) 140 մարդ, դոկտորանտուրա` 14:

Ամենաշատ տեղեր հատկացվել են Երեւանի պետական համալսարանին` 33 ասպիրանտուրական, սակայն առանց դոկտորանտուրայի:

Երկրորդ տեղում Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանն է, որը ստացել է 15 ասպիրանտուրական տեղ, սակայն սա միակ դեպքն է, երբ նախարարությունը չի ներկայացրել մասնագիտությունների բացվածքը:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին հատկացրել են 12 ասպիրանտուրական տեղ, Պետական տնտեսագիտական համալսարանին` 8, Պետական ագրարային համալսարանին` 7, Երեւանի պետական բժշկական համալսարանանին` 6, Հայկական պետական մանկավարժական համալսարանին` 3 եւ այլն:

Ամենաշատ դոկտորական տեղեր ստացել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը` 4, եւս 3-ը հատկացվել է Առողջապահության ազգային ինստիտուտին։

Apr 4, 2011

Ֆրանսիայի դեսպանին պարգեւատրել են «Մանկավարժական համալսարան» մեդալով

Հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր` ապրիլի 4-ին տեղի է ունեցել ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա հանդիսավոր բացումը:

Համալսարանի դեսպան Ռուբեն Միրզախանյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռեյնոյին պարգեւատրել է «Մանկավարժական համալսարան» մեդալով, այն արդյունավետ գործունեության համար, որը իրականացնում է դեսպանը մեր երկրում:

«Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ արդեն սերտ բարեկամական կապեր կան հաստատված, եւ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի այն ավելի ամրապնդվի եւ խորանա: Կրթական նոր կապեր կհաստատվեն, իսկ եղածներն էլ կամրապնդվեն»,- նշել է դեսպանը:

Բացման արարողությունից հետո Մանկավարժական համալսարանի ֆրանսիական բաժնի ուսանողները ներկայացրել են գեղեցիկ միջոցառում «Երկու մշակույթների խաչմերուկում` պոեզիա եւ երաժշտություն» խորագրով: Ներկայացվել է Շառլ Ազնավուրի, Ժ.Բրելի, Ադամոյի, Դալիդայի, Գարուի, Սելին Դիոնի ստեղծագործական կյանքին նվիրված հետքրքիր դրվագներ եւ ուսանողների կողմից հնչեցին նրանց հայտնի երգերը եւ ներկայացվեց նաեւ ֆրանկոֆոն բանաստեղծներ Լաաբիի, Սենգորի, Ժաբեսի պոեմները:

Նշենք, որ ամեն տարի մարտին աշխարհում նշվում է ֆրանկոֆոնիայի (ֆրանսախոսության) միջազգային օրերը, որի նպատակն է խրախուսել եւ խթանել ֆրանսախոսության զարգացումը եւ ֆրանկոֆոն արժեքների տարածումը աշխարհում, այն է` համերաշխություն, արժանապատվություն եւ ժողովուրդների բարեկամություն: Սա է ֆրանկոֆոնիայի զարգացման հիմնական առաքելությունը եւ այս առաքելության իրականացման գործում իր անհերքելի ավանդն ունի Հայասատանը:

Apr 2, 2011

ԼՂՀ նախագահն ու ՀՀ ԿԳ նախարարը քննարկել են երկու հայկական պետությունների համագործակցության հարցերը

 Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ:
Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, քննարկվել են այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը կարևորել է երկկողմ կապերի ամրապնդման և Արցախի ժողովրդի մտավոր ներուժի ավելի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը` նշելով, որ այն հանդիսանում է ինչպես կրթության և գիտության բնագավառի զարգացման, այնպես էլ հայոց պետականության շարունակական զորացման ամենահուսալի նախապայմաններից մեկը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Mar 14, 2011

Բժշկականի նոր ռեկտոր Դերենիկ Դումանյանն ազատվո՞ւմ է Գոհար Քյալյանի կադրերից

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը, թեեւ ժամանակավորապես է նշանակվել այդ պաշտոնում, սակայն արդեն հասցրել է կադրային փոփոխություններ անել բուհում:

Ըս որոշ աղբյուրների, նա նշանակվելուց անմիջապես հետո փոխել է բուհի աշխատակազմի ղեկավարին: Դումանյանը նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի մտերիմ ու հավատարիմ ղեկավար Վարդան Վարդազարյանին փոխարինել է իր ղեկավարած այլ հիմնարկի՝ Առողջապահության ինստիտուտի աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանով:

Հիշեցնենք, որ վերջինս Առողջապահության ինստիտուտ էր տեղափոխվել ամիսներ առաջ, երբ վարչապետի հանձնարարությամբ կադրային փոփոխություններ եղավ առողջապահության նախարարությունում եւ ի թիվս այլ պաշտոնայնաների ազատվեց նաեւ Գագիկ Սայադյանը:

Ավելի վաղ ասվում էր, որ օրերս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Գոհար Քյալյանը եւ եւս 4 բուհերի ռեկտորներ ազատվել էին աշխատանքից եւ այդ պաշտոններում նշանակվել ռեկտորի պաշտոնակատարներ:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites