Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

Showing posts with label Քաղաքապետարան. Show all posts
Showing posts with label Քաղաքապետարան. Show all posts

May 6, 2011

Ադրբեջանից բռնագաղթածներին թույլ կտրվի մասնավորեցնել իրենց զբաղեցրած բնակարանները

Երեւանի ավագանին իր մայիսի 6-ի նիստի ժամանակ միաձայն որոշել է Ադրբեջանից գաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիներին, ովքեր շուրջ 10 եւ ավելի տարի զբաղեցնում են բնակարաններ, մասնավորեցման հնարավորություն կտրվի:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից  հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանի եւ քաղաքաշինության նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների համաձայն մայրաքաղաքի թվով 9 չորրորդ կարգի քանդման ենթակա շենքերից երեքը` Նոր Արեշ 35 փողոցի, Սիսակյան 3 եւ Արցախի 4-րդ նրբանցք հասցեում գտնվող վթարային չորրորդ կարգի հանրակացարանային շենքերը համարվել են խիստ առաջնահերթ:

Որպես սոցիալական կարեւորագույն խնդիր, Երեւանի ավագանու որոշմամբ նշված երեք հասցեների հանրակացարանների բնակիչների վերաբնակեցման խնդիրն ամբողջությամբ այս տարի լուծելու համար, 2011թ.-ի բյուջեում սույն որոշման նախագծով նախատեսվել է հատկացնել 1 մլրդ դրամ, իսկ անհրաժեշտ գումարների մնացած մասը հատկացնել Երեւան քաղաքի 2012թ.-ի բյուջեից:

Apr 22, 2011

Մերժել, մերժել մինչև վերջ

Երևանի քաղաքապետարանը կրկին մերժել է ՀԱԿ-ի իրազեկումները` մայիսի 6-ին, 7-ին, 8-ին և 9-ին հանրահավաքներ անցկացնելու համար տրամադրել Ազատության հրապարակի տարածքը, նշելով, որ նշված օրերին այնտեղ այլ միջոցառումներ են նախատեսված: Դրա փոխարեն, քաղաքապետարանը առաջարկել է օգտագործել Մատենադարանի տարածքը:
Թե ինչու է մերժել քաղաքապետարանը, անհասկանալի է: Սա արդեն նրանց մոտ սովորույթ է դարձել, որն իրականացվում է իներցիայի շնորհիվ: Ինչու իներցիայի, քանի որ նշվող պատճառաբանությունների մեջ որևէ խելացի փաստարկ վաղուց արդեն չկա:
Սկզբունքորեն որևէ տարբերություն չկա, հիշյալ հանրահավաքը կիրականացվի Մատենադարանին հարող տարածքում, թե «Ազատության» հրապարակում: Կարևորը այն է, որ իրականացվում է հանրահավաք: Եվ, երկրորդ, ինչ իմաստ ունի արգելել «Ազատության» հրարապարակում հանրահավաքի անցկացումը, եթե ի վերջո Մատենադարանից երթով իջնում են Օպերա և վերջում, միևնույն է, մտնում «Ազատության» հրապարակ:
Փաստորեն, «Ազատության» հարապարակը վաղուց արդեն դարձել է Հայաստանի քաղաքական դաշտի զավեշտներից մեկը, երբ մի կողմը գիտի, որ իրեն մերժելու են, բայց, միևնույն է, դիմում է, իսկ մյուս կողմը գիտի, որ մերժելու որևէ հիմք չկա, բայց միևնուն է մերժում է: Իսկ հետո մի կողմը կրկին դիմում է, մյուս կողմը կրկին մերժում և այսպես արդեն 3 տարի, և Աստված գիտի, թե որքան կշարունակվի:
Իսկ այդ ընթացքում, Ազատության հրապարակը իրեն համար հանգիստ վայելում է գարնանային օրերի թարմությունը և պատահական, ոչ քաղաքական, անցորդների ուրախ անցուդարձը: Այլ կերպ ասած, Ազատության հրապարակը հանգստանում է քաղաքականությունից:

Apr 21, 2011

րեւանի քաղաքապետարանի աշխատակիցները, անկախ պաշտոնից, երբեմն շրջելու են երթուղայիններով

Facebook սոցիալական ցանցում Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջում Yerevanci yerevanyan կեղծանունով մի օգտատեր դիմել է քաղաքապետին հետեւայլ առաջարկությամբ: «Հարգելի պարոն քաղաքապետ, առաջարկում եմ. Հանձնարարեք Ձեր բոլոր աշխատակիցներին, ասենք, մեկ շաբաթով կանգնեցնեն իրենց ծառայողական մեքենաները (թողնելով 1-2-ը հրատապ դեպքերի համար) եւ երթեւեկեն քաղաքային տրանսպորտով։

Այդ ժամանակ նրանք կհասկանան եւ կտեսնեն այն նրբությունները, ինչի մասին այստեղ խոսվում է կամ կխոսվի։ Մեծ օգուտ կլինի բյուջեին, հաճելի կլինի այն խավին, որին բորբոքում են այդ պետերը` իրենց շքեղ մեքենաներով։ Եվ էլի մի շարք դրական (քաղաքական և բարոյական) գործոններ, որոնք ես չեմ նշում»։

Մեկ այլ օգտատեր Aram Tovmasyan անունով, շարունակելով քննարկումը, նշել է, որ չի պատկերացնում որ որևէ քաղաքապետի տեղակալ կամ նախարար առավոտյան օգտվի հասարակական տրանսպորտից: «Չեմ պատկերացնում, որ որևէ քաղաքապետի տեղակալ կամ նախարար առավոտյան խցկվի երթուղային ու, օրինակի համար, Դավթաշենից մի ժամից ավել «ձիու պես կռացած» հասնի աշխատավայր: Եթե մեր քաղաքապետն էլ նման հրահանգ տա, կարծում եմ նրանք պետք է որ նախընտրեն հեծանիվ վարել, որպեսզի խուսափեն համաքաղաքացիների հետ «անհարկի շփումից»: Բայց դա էլ է ֆանտաստիկա»:

Ի պատասխան քաղաքացիների առաջարկի, Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ կատարվում է քաղաքային տրանսպորտի մոնիտորինգ: Մոնիտորինգի շրջանակներում առաաջարկվել է, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, անկախ զբաղեցրած պաշտոններից, շաբաթվա ընթացքում մի քանի օր չօգտվեն իրենց ծառայողական եւ անձնական մեքենաներից` նախապատվությունը տալով հասարակական տրանսպորտին: Մոնիտորինգն իրականացնում են նաեւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության «Երեւանտրանս» եւ «Ավտոբուս» ՓԲԸ-ների աշխատակիցները: Սարդարյանը նաեւ տեղեկացրեց, որ մոնիտորինգը կտեւի մեկ ամիս, որից հետո կամփոփվեն դիտարկման արդյունքները:

Apr 18, 2011

Քաղաքապետարանը արգելել է ՀԱԿ-ին մայիսի 4-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում

Երեւանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է Հայ ազգային կոնգրեսին հանրահավա անցկացնել Ազատության հրապարակում:

ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը ապրիլի 15-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում 2011թ. մայիսի 4-ին ժամը 16.00-23.00-ն /մոտավոր/ Երեւան քաղաքի Ազատության հրապարակում հանրահավաք եւ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Հ. Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի այսրվա` ապրիլի 18-ի որոշումով արգելվել է հանրահավաքի անցկացումը նշված վայրում, քանի որ կուսակցության կողմից նախատեսված հանրահավաքի օրը՝ մայիսի 4-ին եւ դրան հաջորդող օրերին եւս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառման անցկացումը:

Միաժամանակ առաջարկվել է նախատեսվող հանրահավաքն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը եւ ժամին` Մատենադարանի հարակից տարածքում, իսկ երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն։

Apr 12, 2011

Կարեն Կարապետյանը drive է զգում քաղաքապետարանում աշխատելուց

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն իրեն քաղաքական դեմք չի համարում: Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, Կարապետյանն ասել է, որ ինքն այսօր իր քաղաքական թիմով փորձում է աշխատել Երևան քաղաքի զարգացման ուղղությամբ: «Ես հաշվետու եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության առջև, որն էլ առաջադրել է իմ թեկնածությունը որպես Երևանի քաղաքապետ, բայց ՀՀԿ-ն իմ առջև, բացի քաղաքի արդյունավետ կառավարումից, այլ պայման չի դրել»,- ընդգծեց քաղաքապետը:

Մեկնաբանելով լուրերն այն մասին, որ քաղաքապետ ընտրվելուց հետո Կարապետյանը քաղաքապետարան աշխատելու է հրավիրել իր «ծանոթ-բաեկամներին», մայրաքաղաքի ղեկավարն ասաց, որ իր համար իր թիմի բոլոր անդամները պակաս հարազատ չեն: «Մեր քաղաքական թիմում ինքնանպատակ փոփոխություններ չկան: Ով արդյունավետ է կատարում իր աշխատանքը, նա մնում է, ով ոչ` ոչ»,- հստակ նշեց Կարապետյանը: Քաղաքապետը չհերքեց այն, որ «ՀայՌուսԳազարդ» ընկերության աշխատակիցներից ոմանք ներկայումս աշխատում են քաղաքապետարանում:

Ինչ վերաբերում է իր որպես քաղաաքապետ ընտրվելու ընթացակարգին, Կարապետյանն ասաց. «Ինձ համար շատ հետաքրքիր է աշխատել այստեղ, չնայած չեմ երազել քաղաքապետ դառնալու մասին: Ես drive եմ զգում այստեղ: Ինձ ընտրել է ավագանին: Քաղաքապետի հաջորդ ընտրություններին առաջադրվելու եմ, թե ոչ, դեռ պարզ չէ”:

Apr 5, 2011

Լեւոն Զուրաբյան. Ժողովուրդը կորոշի՝ ապրիլի 8-ին մտնի՞ Ազատության հրապարակ, թե` ոչ

Ազատության հրապարակում տեղակայված մանկական ատրակցիոններն այնտեղից դուրս են բերվել դեռ անցած շաբաթ՝ մարտի 30-ին. պատճառը եղել է կարուսելների եւ բատուտների՝ տեխնիկական պահանջներին չբավարարելը։ Այս մասին ասում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Հարցին, ատրակցիոնները հանվել են քաղաքապետ Կարեն Կարապետյանի՞ հանձնարարականով, լրատվական ծառայության աշխատակիցը պատասխանեց. «Պարզապես բատուտները եւ կարուսելները երկար ժամանակ գտնվել են բաց երկնքի տակ եւ անվտանգության տեսանկունից այնքան էլ լավ վիճակում չեն»,- ավելացնելով, որ մոտենում էին, սակայն դեռեւս չէին ավարտվել ատրակցիոններ տեղադրած ընկերության հետ պայմանագրի ժամկետները։

Ինչպես փոխանցեցին, Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչությունից, Ազատության հրապարակում մինչեւ մայիսի 15-ը, երեկոյան համերգներ, այնուամենայնիվ տեղի կունենան։

Հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանից, ով ասաց, որ Ազատության հրապարակն ատրոկցիոններից ազատելը նոր ձեռքբերում եւ նվաճում չէ, եւ որ «իշխանությունները շարունակում են իրենց բթամիտ կեցվածքը»։

Հարցին, թե նախապատրաստվո՞ւմ է արդյոք ՀԱԿ-ն ապրիլի 8-ին կայանալիք հանրահավաքից հետո կրկին մտնել Ազատության հրապարակ, Զուրաբյանն ասաց, որ դա կորոշի ժողովուրդը։ «Մեր վերջնական նպատակն այն է, որ ցանկացած քաղաքական ուժ, դիմելով քաղաքապետարանին, Ազատության հրապարակում ազատորեն, առանց խոչընդոտների հանրահավաք անցկացնելու իրավունք ստանա»։

Նշենք, որ մարտի 17-ին տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքից հետո ժողովուրդը մտել էր Ազատության հրապարակ։ Ոստիկանությունը հանրահավաքի մասնակիցներին չէր խոչընդոտել։

Լեւոն Զուրաբյան. Ժողովուրդը կորոշի՝ ապրիլի 8-ին մտնի՞ Ազատության հրապարակ, թե` ոչ

Ազատության հրապարակում տեղակայված մանկական ատրակցիոններն այնտեղից դուրս են բերվել դեռ անցած շաբաթ՝ մարտի 30-ին. պատճառը եղել է կարուսելների եւ բատուտների՝ տեխնիկական պահանջներին չբավարարելը։ Այս մասին ասում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Հարցին, ատրակցիոնները հանվել են քաղաքապետ Կարեն Կարապետյանի՞ հանձնարարականով, լրատվական ծառայության աշխատակիցը պատասխանեց. «Պարզապես բատուտները եւ կարուսելները երկար ժամանակ գտնվել են բաց երկնքի տակ եւ անվտանգության տեսանկունից այնքան էլ լավ վիճակում չեն»,- ավելացնելով, որ մոտենում էին, սակայն դեռեւս չէին ավարտվել ատրակցիոններ տեղադրած ընկերության հետ պայմանագրի ժամկետները։

Ինչպես փոխանցեցին, Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչությունից, Ազատության հրապարակում մինչեւ մայիսի 15-ը, երեկոյան համերգներ, այնուամենայնիվ տեղի կունենան։

Հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանից, ով ասաց, որ Ազատության հրապարակն ատրոկցիոններից ազատելը նոր ձեռքբերում եւ նվաճում չէ, եւ որ «իշխանությունները շարունակում են իրենց բթամիտ կեցվածքը»։

Հարցին, թե նախապատրաստվո՞ւմ է արդյոք ՀԱԿ-ն ապրիլի 8-ին կայանալիք հանրահավաքից հետո կրկին մտնել Ազատության հրապարակ, Զուրաբյանն ասաց, որ դա կորոշի ժողովուրդը։ «Մեր վերջնական նպատակն այն է, որ ցանկացած քաղաքական ուժ, դիմելով քաղաքապետարանին, Ազատության հրապարակում ազատորեն, առանց խոչընդոտների հանրահավաք անցկացնելու իրավունք ստանա»։

Նշենք, որ մարտի 17-ին տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքից հետո ժողովուրդը մտել էր Ազատության հրապարակ։ Ոստիկանությունը հանրահավաքի մասնակիցներին չէր խոչընդոտել։

Apr 4, 2011

Երեւանում ապրիլի 9-ին ծառատունկի ու շաբաթօրյակի օր է

Երեւանում ապրիլի 9-ը հայտարարված է համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրյակի օր: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ կանաչապատման աշխատանքների կազմակերպումը պետք է լինի համակարգված եւ իրականացվի բոլոր վարչական շրջաններում. «Անհրաժեշտ է ներգրավել բոլորին եւ կարեւոր է, որ այն ինքնանպատակ չլինի: Պետք է ապահովել նաեւ այդ ծառերի հետագա խնամքը»,- շեշտադրել է քաղաքապետը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից  հայտնում են, որ Կ. Կարապետյանը կարեւորել է նաեւ բակերի բարեկարգման, կանաչապատման եւ խաղահրապարակների տեղադրման աշխատանքների իրականացումը:

Անդրադառնալով ապրիլի 1–ից մանկապարտեզներն անվճար դարձնելու որոշմանն հաջորդած Երեւանում հաշվառում չունեցող քաղաքացիների դժգոհություններին, քաղաքապետը հանձնարարել է հարցը քննարկել եւ կարճ ժամկետում առաջարկել լուծումներ:

«Մաքուր եւ բարեկարգ մայրաքաղաք ունենալու հարցում շատ կարեւոր է նաեւ յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքն իր քաղաքի նկատմամբ»,- նշել է Երեւանի քաղաքապետը` ադրադառնալով Երեւանի աղբահանության խնդրին: «Շատ գործառույթներ կան, որտեղ ակնհայտ են մեր բացթողումները, բայց կան նաեւ թերացումներ, որոնք ուղղակիորեն պայմանավորված են մեր համաքաղաքացիների անբարեխիղճ վերաբերմունքի հետ»,- ասել է նա:

Ըստ այդմ, Կարեն Կարապետյանն առաջարկել է հնարավոր բոլոր եղանակներով երեւանցիների մեջ քարոզել պատասխանատվություն` քաղաքը մաքուր պահելու հարցում:

Վերանայվել է մանկապարտեզներում վարձավճարի չափը

Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է քննարկել ապրիլի 1-ից մայրաքաղաքի համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատություններն անվճար դարձնելու մասին որոշմանը հաջորդած Երևան քաղաքում հաշվառում չունեցող քաղաքացիների կողմից բարձրացված հարցը և լուծումներ առաջարկել:

Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների և քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ համատեղ քննարկվել և համապատասխան առաջարկություններ են ներկայացվել Երևանի քաղաքապետին: Քաղաքապետ Կ. Կարապետյանի որոշմամբ, Երևան քաղաքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի նախադպրոցական կրթությունը իրականացվում է անվճար, եթե`

ա. երեխայի ծնողները մշտապես հաշվառված են Երևան քաղաքում,
բ. երեխայի ծնողները ժամանակավորապես կամ փաստացի հաշվառված են Երևան քաղաքում և չունեն մշտական հաշվառում այլ համայնքում,
գ. երեխայի ծնողները ազատամարտիկներ են,
դ. երեխայի ծնողները Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը իրականացնում են Երևան քաղաքում:

Որոշման մեջ չներառված ծնողների երեխայի համար Երևան քաղաքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի նախադպրոցական կրթության վճարի չափը կազմում է ամսական 8000 (ութ հազար) դրամ` նախադպրոցական ուսումնական հաստատություններում մեկ երեխայի համար հաշվարկված 18000 դրամ ծախսի դիմաց:

Երեւանի քաղաքապետարանի կաշառակեր պաշտոնյային 2 ամսով կալանավորել են

Քիչ առաջ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընհանուր իրավասության դատարանից «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյա Արթուր Ստեփանոսյանը, ով մեղադրվում է կաշառակերության մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ քննչական մարմինը դիմել է նշված դատարանին, որպեսզի երկամսյա կալանք կիրառվի Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ստեփանոսյանի նկատմամբ:

Դատարանը` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, դռնփակ դատական նիստում բավարարեց ԱԱԾ քննչական վարչության միջնորդությունը եւ քաղաքապետարանի աշխատակցի նկատմամբ կիրառեց երկամսյա կալանք:

Ինչպես հայտնի է Ա. Ստեփանոսյանը Երեւանի բնակչի տանը կից ապօրինի զբաղեցրած տարածքը օրինականացնելու համար պահանջել եւ նրանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար:

ՀԱԿ-ին կրկին մերժեցին. Ազատության հրապարակը փակ է ընդդիմության համար

Երեւանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու ՀԱԿ-ի իրազեկումները:

ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը ապրիլի 1-ին Երեւանի քաղաքապետարան իրազեկում է ներկայացրել ապրիլի 20-ին՝ ժամը 16-ին Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք եւ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։

Քաղաքապետարանից հայտնում են, որ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի ապրիլի-ի որոշումներով արգելվել է Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումը: Երեւանի քաղաքապետարանը պատառաբանել է, թե Ազատության հրապարակում այլ միջոցառում է կայանալու: Փոխարենը քաղաքապետարանն առաջարկել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում:

Mar 31, 2011

Կարեն Կարապետյանն իրեն քաղաքական կյանքում չի տեսնում

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն իրեն քաղաքական գործիչ չի համարում, այլ ուղղակի քաղաքային տնտեսության այսօրվա կառավարիչն է, ուստի իրեն քաղաքական կյանքում չի տեսնում: Այսօր` մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հենց ինքը` Կարեն Կարապետյանը՝ մեկնաբանելով այն լուրերը, թե նա մոտ ժամանակներս Հայաստանի վարչապետ է նշանակվելու։

Հարցին, թե ո՞րն է քաղաքապետ եղած ընթացքում իրեն հանդիպած ամենաբարդ խնդիրը, Կարապետյանը պատասխանեց. «Դա քաղաքապետարանի թիմին մոտիվացնելն է, որպեսզի նրանք վերջնական արդյունքից լեգալ առումով կախում ունենան։Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար պետք է ստեղծել արդարացի վճարման համակարգ, որի ժամանակ ուղղակի բարոյական իրավունք կվերապահվի մարդկանց պատժել կոռուպցիոն երեւույթների համար։ Այս ուղղությամբ քաղաքապետարանում քայլեր արդեն ձեռնարկվել են, որոշակիորեն բարձրացվել են աշխատավարձերը, ադմինիստրատիվ առումով բավական խստացրել ենք մեր վերաբերմունքը եւ շատ հետեւողական ենք լինելու»։

Նշենք, որ մամուլում վերջին ժամանակներս լուրեր են պտտվում, որ Հայաստանի հաջորդ վարչապետի ամենահավանական թեկնածուն Երեւանի ներկայիս քաղաքապետ Կարեն Կարապետյանն է։

Mar 24, 2011

Քաղաքապետարանը կրկին մերժեց

Քաղաքապետարանը կրկին մերժել է ՀԱԿ-ի ապրիլի 8-ի հանրահավաքի համար տրամադրել Ազատության հրապարակը, պատճառաբանելով, որ այդ օրը այնտեղ այլ միջոցառում է անցկացվելու: Փաստորեն, նույն պատմությունը նորից կրկնվում է:
Թե ինչ է սա նշանակում, դժվար է միանշանակ ասել: Հնարավոր են մի քանի մեկնաբանություն.
1. Իշխանությունները այսպիսով փորձում են ցույց տալ, որ իրենց և ՀԱԿ-ի միջև, ի հեճուկս շրջանառվող լուրերի, իրականում ոչ մի պայմանավորվածություն էչ չկա, այլ ամեն ինչ մնացել է նույնը, պարզապես իրենք պատրաստ են գնալ երկխոսության և վերջ:
2. Այս ամենը ձեռնտու է հենց ՀԱԿ-ին, քանի որ այսպիսով հենց ինքը կժխտի ցանկացած տեսակի պայամանավորվածություն իր և իշխանության միջև:
3. Ինչպես ցույց տվեց մարտի 17-ի հանրահավաքը, Ազատության հրապարակի «վերանվաճումը» ունեցավ ցնցող էֆֆեկտ բոլոր հավաքված ցուցարարների վրա, դնելով նրանց իսկական հեղափոխական էյֆորիայի մեջ: Թերևս չէր խանագարի հաջորդ հանրահավաքին հայտարարել, որ քաղաքապետարանը կրկին արգելել է հանրահավաք անցկացնել «Ազատության» հրապարակում և ևս մեկ անգամ ժողովրդի հետ «վերանվաճել» այն:

Հիմնական մեկնաբանություները սրանք կարող են լինել, չնայած ամենևին չի բացառվում բոլորովին այլ պատճառների կամ պայմանվորվածությունների առկայությունը, որոնք գուցե բացահայտվեն ապագայում: Կամ գուցե քաղաքապետարանը իրեն ապահովագրելու համար է գնացել այս քայլին` հետագայում իր հասցեին մեղադրանքներ չստանալու համար:
Ամեն դեպքում հստակ է մի բան. ապրիլի 8-ի հանրահավաքը կանցնի նույն սցենարով, ինչ մարտի 17-ի, այսինքն Մատենադարանից երթով և «Ազատության» հրապարակ մուտք գործելով, չնայած, այս անգամ դա կարող է այլևս չունենալ այն տպավորությունը, ինչ մարտի 17-ին, քանի որ, ինչպես ասում է հայտնի առածը «Նույն գետը երկու անգամ չես մտնի»:

Mar 18, 2011

Լեւոն Տեր-Պետրոսյանն իրազեկեց քաղաքապետարանին

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում իր ելույթում նշեց, որ իրենց պայքարը եւ բոլորինն է եւ յուրաքանչյուրինը: Նա դարձյալ անդրադարձավ իշխանություններին ներկայացված 3 կետերին` քաղբանտարկյալների ազատում, մարտի 1-ի սպանությունների բացահայտում եւ Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման համար թույլտվություն:

Լեւոն Տեր-Պետրոսյանն նշեց, որ ներկա 100 000 մարդու անունից իրազեկում է քաղաքապետարանին, որ հաջորդ հանրահավաքը անցկացնելու են ապրիլի 8-ին Ազատության հրապարակում: Լեւոն Զուրաբյանը նաեւ ավելացրեց, որ եթե քաղաքապետարանն, այնուամենայնիվ, իրազեկումը չընդունի որպես ի գիռտություն, ապա ապրիլի 8-ին նախ կհավաքվեն Մատենադարանի մոտ, ապա` կորոշեն հետագա անելիքները:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատեց, որ այժմ հավաքվածներին դիմում է իբրեւ «պապի», քանի որ իրեն շատերն են այդպես ասում, եւ ինքը ընդունում է, որ բոլորի պապիկն է, ինչի համար ուրախ է: Նա նշեց, որ սա միասնական մեծ գործ է, որը կերտում է մեր հայրենիքի ճակատագիրը:

Բարի գիշեր մաղթելով հանրահավաքի մասնակիցներին` նա հայտարարեց, որ սա 2008թ.-ի մարտի 1-ից հետո առաջին ցնծությունն է: Նա նշեց, որ ամբողջովին հասկանում է հանրահավաքի մասնակիցների ոգեւորությունը, պայքարելու մեծ ցանկությունը, սակայն ըստ նրա` ինքնագործունեությունը պետք է բացառվի եւ արվի այն, ինչ որոշում որ կընդունվի հանրահավաքի մասնակիցների անունից:


Հանրահավաքի մասնակիցներն անվերապահորեն ենթարկվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչին եւ խաղաղ հեռացան Ազատության հրապարակից: Ի դեպ, Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ կշարունակի հացադուլը:

Mar 14, 2011

Հայ ազգային կոնգրեսը նախապատրաստվում է մարտի 17-ի հանրահավաքին

Հայ ազգային կոնգրեսն առայժմ չի հստակեցրել, թե ինչպես է գործելու, եթե Երեւանի քաղաքապետերանը մերժի Ազատության հրապարակում հանրահավաքների շարք անցկացնելու իրազեկումները: Ինչպես նշել է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը, Կոնգրեսում այդ հարցն առայժմ չի քննարկվել: «Երբ քննարկենք, որոշում կընդունենք»,- ասել է Մանուկյանը եւ հավելել, որ ներկայումս իրենք շրջում են մարզերով եւ պատրաստվում մարտի 17-ին ՀԱԿ-ի հանրահավաքին:

ՀԱԿ անդամը դեռ տեղյակ չէր քաղաքապետարանի` առավոտյան հրապարակած մերժման մասին:

ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը, մեկնաբանելով քաղաքական որոշ ուժերի հայտարարությունները, թե ՀԱԿ-ը մեղմացրել է իր արմատական դիրքերը եւ 15 պահանջներում չկա նախագահի հրաժարականի վերջնագիր, ասաց. «Կարող եմ միայն արձանագրել, որ այդ հայտարարությունների հեղինակները կարդալ չգիտեն»:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը մերժել է ընդդիմության իրազեկումները՝ մարտի 18-ից 29-ին հանրահավաքների շարք անցկացնել Ազատության հրապարակում: ՀԱԿ-ը դիմել էր 2011թ. մարտի 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին ժամը 16-23-ը Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք եւ Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթեր անցկացնելու մասին։

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի մարտի 11-ի եւ 12-ի որոշումներով արգելվել է Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացումը: Քաղաքապետարանը պատճառաբանել էր, թե մարտի 15-ից Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց վերաբերյալ իրազեկումները քաղաքապետի լիազոր ներկայացուցչի փետրվարի 23-ի, մարտի 2-ի որոշումներով ընդունվել են ի գիտություն։

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշումներով առաջարկվել է իրազեկումների մեջ նշված հանրահավաքներն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում, իսկ երթերի անցկացումն ընդունվել ի գիտություն։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites