Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

Showing posts with label Ճապոնիա. Show all posts
Showing posts with label Ճապոնիա. Show all posts

Apr 2, 2011

«Ֆուկուսիմա-1»-ի հիմքում ճեղք է հայտնաբերվել, որտեղից ռադիոակտիվ ջուրը թափվում է ծովը

Վթարված «Ֆուկուսիմա-1»-իերկրորդ էներգաբլոկի հիմքում ճեղք է հայտնաբերվել, որտեղից ռադիոակտիվ ջուրը թափվում է ծովը: Ռադիոակտիվ ջրի արտահոսքի փաստը հաստատել են Ճապոնիայի պաշտոնական ներկայացուցիչները Kyodo գործակալությանը, հաղորդում է Lenta.ru-ն:
Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը:

«Ֆուկուսիմայի» ռադիոակտիվ մասնիկների ամպը կարող է հասնել Հայաստան, բայց ցածր կենտրոնացվածությամբ

 Ճապոնիայում աղետից հետո «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում արտանետված ռադիոակտիվ մասնիկներով ամպը չի հասել Հայաստան: Ինչպես հայտնել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը, ռադիոակտիվ ամպն անցել է Խաղաղ օվկիանոսի, ԱՄՆ-ի, Եվրոպայի վրայով և այժմ մոտավորապես Թուրքիայի վերևում է գտնվում: «Անգամ եթե ռադիոակտիվ ամպի մասնիկները հասնեն Հայաստան, դա մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար ոչ մի վտանգ չի ներկայացնի: Այդ մասնիկները չեն ազդի հանրապետության ընդհանուր ռադիոակտիվ ֆոնի վրա, քանի որ ամպի մեջ մասնիկների կենտրոնացումը մի քանի միլիարդ անգամ ցածր է նորմայից»,- ասել է կոմիտեի նախագահը:
Աշոտ Մարտիրոսյանը հայտնել է, որ խուճապի մատնվելու պատճառ չկա, և անգամ եթե ամպը ծածկի Հայաստանը, այն վտանգ չի ներկայացնի:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites