Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

Showing posts with label առողջապահություն. Show all posts
Showing posts with label առողջապահություն. Show all posts

May 18, 2011

Որդին հոր մահվան մեջ բժիշկներին է մեղադրում

Ամիսներ առաջ «Ներսես Շնորհալի» բժշկական կենտրոնում վիրահատված եւ վիրահատությունից որոշ ժամանակ անց մահացած Հրանտ Նարինջյանի որդին՝ Գոռ Նարինջյանը  համոզված է, որ հոր մահվան մեջ մեղավոր է վիրահատող բժիշկը՝ նույն բուժհաստատության աշխատակից Անահիտ Գեւորգյանը։

«Հորս նույն հաստատությունում վիրահատել էին նաեւ 2006 թվականին, պատճառն աղիների անանցելիությունն էր։ Հետո, 2007-ի դեկտեմբերին վերականգնել էին հաստ աղիքը։ Վերջին 4 տարվա ընթացքում նա իրեն լավ էր զգում։ Բայց երբ կրկին ցավեր ունեցավ, գնացինք հիվանդանոց, ուղեգրեցին համակարգչային տամոգրաֆիայի։ Տամոգրաֆիան ցույց տվեց, որ հորս որովայնում թարախային տոպրակ կա, որոշեցին վիրահատել եւ հանել այն։ Վիրահատեցին, սակայն այդպես էլ չհանեցին՝ պատճառաբանելով, որ այն շատ խորն է եւ այդ հատվածին մոտենալ հնարավոր չէ։

Աղիքը հանեցին դուրս, որպեսզի այն դրսից գործի։ 10 օր անց՝ դեկտեմբերի 27-ին, հորս բաց վերքով դուրս գրեցին։ Այդ օրը երեկոյան նկատեցինք, որ վերքը տան պայմաններում ինքներս չենք կարող մշակել, կանչեցինք վիրահատությունը կատարած բժշկին՝ Անահիտ Գեւորգյանին, նա ասաց, որ վերքը կլավանա, ուղղակի պետք է վիրակապեր անել։ Ծանոթ բժիշկներ ունեինք, խնդրեցինք մասնագետի ձեռքերով գոնե օրը մեկ անգամ փոխել վիրակապը։ Մեր ծանոթ բժիշկը չմերժեց եւ վիրակապ անելու ժամանակ ասաց, որ հորս վիրահատելիս ասեղով վնասել են նրա բարակ աղին՝ այն կարելով մաշկի հետին պատին։ Հայրս պառկած վիճակում հազացել կամ փռշտացել էր, ինչի հետեւանքով կարը պատռվել էր, ինչն էլ վնասել էր բարակ աղին։

Երբ այս մասին ասացինք վիրահատող բժշկին, նա պատճառաբանեց, որ հորս մոտ չարորակ ուռուցք է, եւ նրա աղիներն ուղղակի քայքայվում են։ Փետրվարի 17-ին հայրս մահացավ։ Դիահերձման ժամանակ պարզվեց, որ ինքը մահացել է ֆիբրինոզ պերիտոնիտի հետվիրահատական բարդությունների հետեւանքով։ Չարորակ ուռուցք հորս մոտ այդպես էլ չհայտնաբերվեց, այնպես որ, նրա մահվան պատճառը եղել է ֆիբրինոզ պերիտոնիտը»,- համոզմունք հայտնեց Գոռ Նարինջյանը։

Այս խնդրի առնչությամբ, զրուցեցինք նաեւ հիվանդին վիրահատած բժշկուհու՝ Անահիտ Գեւորգյանի հետ: Նրա խոսքով, Հրանտ Նարինջյանն իրենց բուժկենտրոնում չարորակ ուռուցքի եւ աղիների անանցանելիության պատճառով վիրահատվել է դեռ վեց տարի առաջ։ «Այն ժամանակ ուռուցքը հեռացրեցինք, աղին դուրս բերեցինք փորի վրա։ Դրանից ութ ամիս հետո պարզեցինք, որ մետաստազներ չկան, աղիքը կրկին միացվեց։ Անցյալ տարի նրա հայրը կրկին դիմեց մեզ, համակարգչային տամոգրաֆիայի արդյունքում կրկին ուռուցք հայտնաբերվեց։

Տամոգրաֆիայի տվյալներով՝ դա ուռուցքային կոնգլոմերատ էր, եւ ախտահարված էին նաեւ միզապարկի հետին պատը, նաեւ բարակ աղիքի գալարը։ Այդ ուռուցքը տեղում չվիրահատվելու ենթակա ուռուցք էր։ Սա բժշկություն է եւ ամեն բան ունի իր հիմնավորումը, պատճառահետեւանքային կապը։ Այնպես որ, ամբողջովին հերքում եմ Գոռ Նարինջյանի մեղադրանքները, թե իր հոր մահվան մեջ մենք ենք մեղավոր։ Հիվանդը մեր բուժհաստատությունից դուրս գրվելուց 2,5-3 ամիս անց է մահացել»,- իր ասածը հիմնավորեց բժշկուհին։

May 17, 2011

Ազատան գյուղում եռյակ է ծնվել

Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Ազատան գյուղում Գասպարյանների ընտանիքում մայիսի 12-ին եռյակ է ծնվել` երկու աղջիկ եւ մեկ տղա:

Աղջիկները եղել են 2,6 կգ եւ 2,4 կգ, իսկ տղան` 2,1 կգ: Այս մասին  տեղեկացրին Առողջապահության նախարարությունից:

Եռյակի ծնողները 23-ամյա Կարինե Ճղրիկյանն է, իսկ հայրը` 29-ամյա Գուրգեն Գասպարյանը:

Նորածինների տատիկի` Մարիետա Գասպարյանի փոխանցմամբ, սկզբից ծնվել են աղջիկները, հետո` տղան:

Ծննդաբերությունը կատարվել է կիսարյան հատման միջոցով` հեռացրել են նաեւ մոր արգանդը: Մարիետա Գասպարյանը նշեց, որ նախապես իմացել են, որ եռյակ է ծնվելու, իսկ մինչ նրանց ծնունդը ծնողները երկու երեխա կորցրել էին:

Ի դեպ, Գասպարյանների գեներում եռյակներ չեն եղել, բայց զույգ երեխաներ ծնվել են: Տատիկի խոսքով, աղջիկների անունները որոշել են դնել Մարիետա, Մերի, իսկ տղայինը` Նարեկ: Նորածինները եւ մայրը գտնվում են Հանրապետական հիվանդանոցում` բժշկի հսկողության ներքո, նրանց առողջական վիճակը լավ է:

Apr 30, 2011

Նազիկ Ավդալյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի վիճակը լավ է: Այս մասին այսօր` ապրիլի 30-ին,  ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Նրա խոսքով` չեմպիոնուհին առայժմ շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, իսկ թե երբ նրան կտեղափոխեն պալատ, առայժմ հայտնի չէ:

Ինչպես հայտնի էր, Նազիկ Ավդալյանին վիրահատել են` կատարելով ողնաշարի ֆիքսացիա: Հիշեցնենք, որ չեմպիոնուհին ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդով, ողնուղեղային շոկով, 12։30-ի սահմաններում տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Հաջորդ օրը երեկոյան նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը հայտնել էր, որ Ավդալյանի վիճակը կայուն ծանր է, զարկերակն ու շնչառությունը` նորմալ: Մարզուհուն ընդունել են կրծքավանդակի եւ ողնաշարի համակցված վնասվածք ախտորոշմամբ, Աշխարհի չեմպիոնուհուն է այցելել Հայաստանի օլիմպիական կոմիտերի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նազիկ Ավդալյանը վթարի էր ենթարկվել նաեւ հունվարի 3-ին՝ Արթիկ քաղաքում։ Նա այդ օրը իր անձնական օգտագործման Mercedes E 320 մակնիշի 69 DD 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի 53 տան դիմաց գտնվող զորամասի պատին:

Այդ ժամանակ մարզուհին լուրջ վնասվածքներ չէր ստացել, պարզապես մեքենան էր վնասվել:

Նազիկ Ավդալյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի վիճակը լավ է: Այս մասին այսօր` ապրիլի 30-ին,  ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Նրա խոսքով` չեմպիոնուհին առայժմ շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, իսկ թե երբ նրան կտեղափոխեն պալատ, առայժմ հայտնի չէ:

Ինչպես հայտնի էր, Նազիկ Ավդալյանին վիրահատել են` կատարելով ողնաշարի ֆիքսացիա: Հիշեցնենք, որ չեմպիոնուհին ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդով, ողնուղեղային շոկով, 12։30-ի սահմաններում տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Հաջորդ օրը երեկոյան նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը հայտնել էր, որ Ավդալյանի վիճակը կայուն ծանր է, զարկերակն ու շնչառությունը` նորմալ: Մարզուհուն ընդունել են կրծքավանդակի եւ ողնաշարի համակցված վնասվածք ախտորոշմամբ, Աշխարհի չեմպիոնուհուն է այցելել Հայաստանի օլիմպիական կոմիտերի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նազիկ Ավդալյանը վթարի էր ենթարկվել նաեւ հունվարի 3-ին՝ Արթիկ քաղաքում։ Նա այդ օրը իր անձնական օգտագործման Mercedes E 320 մակնիշի 69 DD 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի 53 տան դիմաց գտնվող զորամասի պատին:

Այդ ժամանակ մարզուհին լուրջ վնասվածքներ չէր ստացել, պարզապես մեքենան էր վնասվել:

Apr 6, 2011

Իոսիֆ Կոբզոնի հիվանդությունն առաջադիմում է

Երբ իր համերգներից մեկի ժամանակ Իոսիֆ Կոբզոնը վայր ընկավ՝ կորցնելով գիտակցությունը, մասնագետներն սկսեցին կասկածել, որ դա առաջընթաց ապրող հիվանդության նշան է։

Ժողովրդական արտիստի մոտ բժիշկները ծանր հիվանդություն ախտորոշել էին դեռեւս 2005 թվականին, սակայն գերմանացիկ մասնագետնեի կողմից բարեհաջող կերպով վիրահատվելուց հետո վիճակը լավացել էր։

Ճիշտ է, վիրահատական միջամտությունն անհետեւանք չմնաց, նրա իմունիտետն ընկել էր, ինչի արդյունքում ախտահարվել էին Կոբզոնի թոքերը եւ երիկամները։ Այնուամենայնիվ, ուռուցքը հեռացվել էր եւ չորս տարվա ընթացքում հետազոտություններն ու անալիզներն անհանգստության առիթ չէի տվել, հայտնում է ЕвроСМИ-ն։

Սակայն երկու տարի առաջ ախտորոշումը հաստատել էր չարորակ ուռուցքի առկայությունը, որին հետեւել է շատ բարդ վիրահատությունը:

Մինչև 1 տարեկան երեխաների մահերի 70%-ը տեղի է ունենում կյանքի առաջին 28 օրվա ընթացքում

Մայրության և գեղեկցության օրվա առիթով և Հայաստանի խոցելի համայնքներում նորածնային առողջության բարելավման համատեղ ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» ընկերությունը Նոյեմբերյանի հիվանդանոցին կտրամադրեն նորածնային առողջության պահպանման համար անհրաժեշտ ժամանակակից բուժսարքավորումներ:

Այս բուժսարքավորումները հնարավորություն կտան հիվանդանոցին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել նորածինների կյանքը փրկելու տեղում` առանց կենտրոնական հիվանդանոց տեղափոխման:

Ինչպես հայտնում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից, նոյեմբերյանի հիվանդանոցը մոտ 400 ծնունդներ է ընդունում ամեն տարի և քաղաքի ու մոտակա 17 գյուղերի շուրջ 20.000 բնակչությանը մատուցում է տարբեր տիպի բժշկական ծառայություններ, ներառյալ ծնունդների ընդունումը:

Համաձայն պաշտոնական վիճակագրության` Հայաստանում մինչև 1 տարեկան երեխաների մահերի 70%-ը տեղի է ունենում կյանքի առաջին 28 օրվա ընթացքում, այսինքն նեոնատալ փուլում: Այս մահերի մեծ մասը հնարավոր կլիներ կանխարգելել, եթե այդ երեխաներին ժամանակին տրամադրվեր պատշաճ անտենատալ և նեոնատալ խնամք, վերականգնողական ծառայություններ, և եթե հիվանադոցները հագեցած լինեին անհրաժեշտ բուժսարքավորումներով:

Apr 2, 2011

Վազգեն Խաչիկյանը հիվանդանոցում է


ՀՀԿ խորհրդի անդամ, սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը Էրեբունի բժշկական կենտրոնում է: Խաչիկյանի եղբայրը` Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, ինչպես նաև Վազգեն Խաչիկյանի կինը՝ Լիլիթ Ասատրյանը, ասել են, որ նա ճնշման տատանումներ է ունեցել, ինչն ըստ բժիշկների՝ նյարդային լարվածության և եղանակի կտրուկ փոփոխությունների հետևանք է:
Լ. Ասատրյանը հերքել է Վանաձորում շրջանառվող այն լուրերը, թե իր ամուսնուն թունավորել են։ Համաձայն այդ լուրերի՝ Վազգեն Խաչիկյանը ինչ-որ անձի հետ ճաշելիս է եղել Վանաձորի «Էլկանի» ռեստորանում, երբ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Դրանից անմիջապես հետո այդ անձնավորությունն անհետացել է։ Լ. Ասատրյանը հաստատել է, որ Վազգեն Խաչիկյանն իրոք ռեստորանում է եղել, սակայն ընդգծել է, թե նա այնտեղ ոչինչ չի կերել։
Հիշեցնենք, որ վերջերս Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները պարզել էին, որ Վազգեն Խաչիկյանի պաշտոնավարման տարիներին Սոցիալական ապահովության պետական ծառայությունում բազմաթիվ չարաշահումներ են եղել: Ավելի վաղ Խաչիկյանը պաշտոնանկ էր արվել:

Mar 12, 2011

Անվճար վիրահատություններ կանանց համար

Կանանց միամսյակի առիթով Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց անվճար կվիրահատեն: Բարեգործական այս ակցիան իրականացվում է քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով նախկին տարիների դրական արդյունքը եւ բազմաթիվ կանանց դիմումները:

Կենտրոն դիմած կանայք կարող են անվճար բժշկական օգնություն ստանալ գինեկոլոգիական եւ վիրաբուժական ծառայությունների ուղղությամբ՝ բաց եւ էնդոսկոպիկ եղանակներով: Միամսյակի մեկնարկի առիթով կենտրոն էին այցելել Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը եւ առողջապահության վարչության պետ Արմեն Ուլիխանյանը։

Ինչպես հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը, միջոցառման շրջանակներում այս տարի ընդգրկված են նաեւ քաղաքապետարանի ենթակայության համաբուժարանները: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը հայտնել է, որ ակցիայի շրջանակներում առաջնահերթությունը տրվում է սոցիալապես անապահով խավին։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites