
Լ. Ասատրյանը հերքել է Վանաձորում շրջանառվող այն լուրերը, թե իր ամուսնուն թունավորել են։ Համաձայն այդ լուրերի՝ Վազգեն Խաչիկյանը ինչ-որ անձի հետ ճաշելիս է եղել Վանաձորի «Էլկանի» ռեստորանում, երբ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Դրանից անմիջապես հետո այդ անձնավորությունն անհետացել է։ Լ. Ասատրյանը հաստատել է, որ Վազգեն Խաչիկյանն իրոք ռեստորանում է եղել, սակայն ընդգծել է, թե նա այնտեղ ոչինչ չի կերել։
Հիշեցնենք, որ վերջերս Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները պարզել էին, որ Վազգեն Խաչիկյանի պաշտոնավարման տարիներին Սոցիալական ապահովության պետական ծառայությունում բազմաթիվ չարաշահումներ են եղել: Ավելի վաղ Խաչիկյանը պաշտոնանկ էր արվել: