ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ ապրիլի 17-ին այցելել է Ասկերանի շրջանի Պատարա գյուղ, որտեղ հանրապետությունում գործող երիտասարդական կազմակերպությունների հետ մեկտեղ մասնակցել է երիտասարդական այգու հիմնադրմանը:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների կազմակերպումը` բնության պահպանումը համարելով պետության եւ հասարակության զարգացման կարեւոր հիմքերից մեկը: