Apr 18, 2011

Թուրքիայի հրեաները հեռանում են երկրից

Թուրքիայում ապրող հրեաները սկսել են հեռանալ Իսրայել եւ այլ երկրներ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Թուրքիայի հրեաների համայնքի ներկայացուցիչները հրեաների հեռանալու փաստը բացատրում են տնտեսական գործոններով։

Թուրքիայից Իսրայել գաղթած հրեաների կողմից ստեղծված միության կողմից ներկայացված տվյալներով՝ 2010-ին 101 հրեա գաղթել է Իսրայել, իսկ 2011-ի հունվար եւ փետրվար ամիսներին՝ 8 հոգի։ Կրթություն ստանալու նպատակով Թուրքիայից արտասահման մեկնած երիտասարդ հրեաների մի մասը եւս չի վերադառնում Թուրքիա։

Նշվում է, որ Թուրքիայի մոտ 20 հազարանոց հրեական համայնքում ծնունդները պակասել են, մահացություններն՝ ավելացել։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites