Apr 15, 2011

«Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ 1.4 մլրդ դոլար կարողությամբ Ռուսաստանում չորրորդն է հայ գործարարների մեջ

Forbes ամսագրի ռուսական տարբերակը կազմել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկը: Ռուսաստանցի գործարարների ընդհանուր կարողությունը կազմել է շուրջ 500 մլրդ ամերիկյան դոլար:
Վերջին մեկ տարում ռուսաստանցի միլիարդատերերի թիվը մոտ 1,5 անգամ աճել է` 62-ից դառնալով 101:

Առաջին հորիզոնականում Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրենների խորհրդրի նախագահ Վլադիմիր Լիսինն է:
Վերջինիս կարողությունը գնահատվում է 24,8 մլրդ դոլար (անցյալ տարի` 15,8 մլրդ դոլար):

Երկրորդ տեղում 18,5 մլրդ դոլարով «Սևերստալի» սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովն է, երրորդ տեղում` 18 մլրդ-ով «Օնէքսիմ» խմբի նախագահ Միխայիլ Պրոխորովը:

200 ամենահարուստ ռուսաստանցիների ցանկում տեղ է գտել ըդնամենը մեկ կին: «Ինտեկո» ընկերության տնօրեն Ելենա Բատուրինայի, ով Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի տիկինն է, կարողությունը գնահատվել է 1,2 մլրդ դոլար (77-րդ հորիզոնական):

Ռուսաստանում 1,5 մլրդ դոլար ցուցանիշով ամենահարուստ հայեր են ճանաչվել ապահովագրական ոլորտը ներկայացնող միանգամից 3 գործարար՝ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները՝ «Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերության հիմնական բաժնետերերը (նախորդ տարվա կարողությունը՝ 950 մլն դոլար) և Դանիլ Խաչատուրովը՝ «Ռոսգոսստրախ» ընկերության հիմնական բաժնետիրոջը (նախորդ տարվա կարողությունը՝ 1.2 մլրդ դոլար)։

«Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ 1.4 մլրդ դոլար կարողությամբ չորրորդն է հայ գործարարների մեջ (նախորդ տարվա կարողությունը՝ 750 մլն դոլար)։ Աղյուսակի 180-րդ հորիզոնականում Ռուբեն Վարդանյանը, ում կարողությունը գնահատվում է 0.5 մլրդ դոլար:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites