«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ ապրիլի 15-ին ամերիկյան դոլարը կրկին թարմացրել է 2011 թ. իր ռեկորդը։
Գործարքներում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 377,43 դրամ՝ սա 2011 թ. դոլարի առավելագույն մակարդակն է եւ գերազանցում է ապրիլի 12-ի մակարդակը (1դոլար/377,33)։
Նշենք, որ բորսան բացվել է բավական ցածր փոխարժեքով՝ 1դոլար/376 դրամ, սակայն առեւտրային նստաշրջանի վերջում դոլարի նկատմամբ հավելյալ պահանջարկ է ստեղծվել։ Ընդհանուր առմամբ վաճառվել է 5,95 մլն դոլար։
Նշենք, որ ի տարբերություն ապրիլի 12-ի, այսօր բանկերն ավելի զգույշ են կանխիկ դոլարի առքի փոխարժեքը սահմանելիս։ Համենայնդեպս ոչ մի բանկ 15։30-ի դրությամբ կանխիկ դոլարի առքի գինը չի բարձրացրել 376-ից, այնինչ ապրիլի 12-ին այն հասել էր 377-ի։ Սա նշանակում է, որ բանկերի մոտ միանշանակ չեն այն սպասումները, թե դոլարը կշարունակի արժեւորվել։