Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

Showing posts with label Արթուր Բաղդասարյան. Show all posts
Showing posts with label Արթուր Բաղդասարյան. Show all posts

May 6, 2011

Հեղինե Բիշարյանը մեկնաբանում է իր` գործարանի տնօրեն նշանակվելու մասին լուրերը

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հերքում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` Աշտարակի Ոսկեվազ գյուղում գտնվող գինու-կոնյակի գործարանում իր տնօրեն նշանակվելու մասին լուրերը:

«Այդ գործարանն ունի տնօրեն եւ ես այդ անհեթեթ, սուտ, կեղծ, շինծու թեմաները չեմ մեկնաբանում»,-  ասաց Բիշարյանն ու հավելեց. «Նման առաջարկություն չի եղել, դա սուտ, կեղծ ինֆորմացիա է, որն ուղղակի մեկնաբանման կարիք չունի»:

Հարցին, թե եթե լինի առաջարկ, կհամաձայնե՞ք, ՕԵԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Եթե չկա տենց բան, ինչի՞ն համաձայնես»:

Նշենք, որ «ՉԻ»-ն օրերս գրել էր, որ Արթուր Բաղդասարյանը, հնարավոր է, իր գործարանի տնօրեն նշանակի Հեղինե Բիշարյանին: «Արթուր Բաղդասարյանը գործարանի ղեկն ամենասկզբում վստահեց կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանին, ապա դժգոհ մնաց ձեռնարկատիրական նրա ջիղից եւ իր բիզնեսի բախտը հանձնեց Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանին: Ավոյանն էլ չկարողացավ «Հայասին» հասցնել «Հեննեսիի» մակարդակին: Նրան փոխարինեց Ազգային ժողովն իր ներկայությունից ազատած Արծրունի Աղաջանյանը: Մեր տեղեկություններով` Արթուր Բաղդասարյանն անհաջող է համարում նաեւ այս նշանակումը: Թե ո՞վ կլինի գործարանի նոր տնօրենը, առայժմ որոշված չէ: Բայց կարծիք կա, որ լավագույն թեկնածուն Հեղինե Բիշարյանն է. ոչ ոք նրանից լավ չի պաշտպանի Արթուր Բաղդասարյանի բիզնես-շահերը»,- գրել էր թերթը:

Apr 23, 2011

Արթուր Բաղդասարյանը մեկնաբանում է Գագիկ Ծառուկյանի` ԱԱԽ անդամ դառնալը

Հայաստանի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի` Ազգային անվտանգության խորհրդում ընդունվելու մասին որոշումը օրինաչափ է եւ հիմնավոր: Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Բաղդասարյանը հիշեցրեց, որ 2008-2009 թվականներին ԲՀԿ-ից Ավետ Ադոնցն էր ԱԱԽ անդամ եւ «ոչ մի վատ բան չկա, որ նրան փոխարինում է Գագիկ Ծառուկյանը, ով քաղաքական իշխող կոալիցիայի առանցքային դերակատարներից է»:

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է խորհրդարանական խմբակցության ղեկավարը ԱԱԽ անդամ դառնում, արդյոք ԱԱԽ-ն այդպիսով չի՞ քաղաքականացվում, Բաղդասարյանը պատասխանեց. «Այսօր Հայաստանում իշխանության գործունեության համար քաղաքական պատասխանատվություն են կրում երեք կուսակցություններ, որոնք ընդգրկված են պետական կառավարման օղակներում եւ այդ որոշումը դրա շրջանակներում է: Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ իշխող կուսակցության անդամներն ընդգրկված լինեն ԱԱԽ կազմում»,- հայտարարեց Բաղդասարյանը:

Նա նաեւ հավելեց, որ քաղաքական ոչ մի հարցի որպես ՕԵԿ նախագահ այսօր` ապրիլի 23-ին չի պատասխանի, սակայն պատրաստ է բոլոր հարցերին պատասխանել առաջիկայում կազմակերպվելիք ասուլիսում:

Apr 11, 2011

Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է ներողություն խնդրի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանից. Ռուբեն Հակոբյան

Հայ ազգային կոնգրեսն իր մարտի 17-ի հանրահավաքից հետո երկխոսություն է սկսել իշխանությունների հետ, այնինչ նույն բանի համար պիտակավորում էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 11-ին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Նա նշեց, որ իշխանությունը մասամբ կատարել է ՀԱԿ-ի`մարտի 17-ի հանրահավաքում առաջ քաշած պահանջներից երկուսը` քաղբանտարկյալների ազատ արձակում եւ Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման թույլտվություն: Իսկ երրորդ պահանջը` 2008թ. մարտի 1-ի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին գործնական երաշխիքներ տալը, ըստ Հակոբյանի, թեեւ մի քիչ լուրջ է, սակայն դա էլ կիրականացվի:

«Ժառանգության» փոխնախագահի խոսքով` մարտի 1-ի գործով պատասխանատվության պետք է ենթարկվեն ներքին գործերի համակարգի «միջինից մի քիչ բարձր պաշտոնյաներ», ինչպես նաեւ օլիգարխների անվտանգության աշխատակիցները, քանի որ նրանք եւս, ըստ որոշ փաստերի, մասնակցություն են ունեցել մարտի 1-ի սպանդին: «Բայց մի բան հստակ է, որ թե´ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե´ Սերժ Սարգսյանը, կշրջանցեն մարտի 1-ի պատասխանատվությունը»,-հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահը:

Նրա խոսքով` ՀԱԿ-ն իրենց ոչինչ չներկայացնող քաղաքական ուժ է, որը դարձել է ընդդիմադիր դաշտի համախմբման խոչընդոտը: Ըստ Հակոբյանի, իր գոյության երեք տարիների ընթացքում ՀԱԿ-ն` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, անընդհատ հայտարարում էր, թե «տականք», «դավաճան» են նրանք, ովքեր համագործակցում են իշխանությունների հետ, իսկ իշխանությունների հասցեին թույլ էր տալիս ամենավերջին խոսքերը:

Ռ. Հակոբյանն առաջարկեց, որպեսզի Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրի ՕԵԿ նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանից` նրան «դավաճան», «ԱԽՔ» անվանելու համար: Նա նշեց, որ Բաղդասարյանը 2008 թվականի ընտրություններից հետո, անթաքույց եւ բացեիբաց գնաց իշխանությունների հետ համագործակցության` խուսափելով մարտի 1-ի 10 զոհերից: Սակայն ՀԱԿ-ը միայն երեք տարի անց, 10 զոհերի գնով որոշեց համագործակցել իշխանությունների հետ: «Սա առնվազն անբարոյականություն է»,-հայտարարեց Հակոբյանը:

Apr 4, 2011

Ա.Բաղդասարյան. «Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքները որևէ տրամաբանությունից զուրկ են»

«Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները բավականին կոշտ պատասխան են ստանում հրապարակային դաշտում` Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից: Եվ մենք միշտ հանդես ենք գալիս այն դիրքորոշումից, որ չի կարելի բանակցային գործընթացին զուգահեռ հնչեցնել ռազմատենչ հայտարարություններ և կատարել հրադադարի ռեժիմի խախտմանն ուղղված գործողություններ»,-այսօր ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ըստ նրա, այդ հայտարարություններին ու ադրբեջանական ագրեսիային պետք է վերաբերվել ոչ թե հումորով, այլ ամենայն լրջությամբ:

Ա. Բաղդասարյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջերս հնչեցրած այն սպառնալիքին, թե Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող քաղաքացիական ինքնաթիռները կռմբակոծվեն. «Այդ սպառնալիքը որևէ տրամաբանությունից զուրկ հայտարարություն է, որի պատասխանը տրվել է նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթում` բավականին խոսուն ելույթում»,- նշեց նա:

Mar 29, 2011

«Հրապարակ». ՕԵԿ-ի մի քանի անդամներ կմտնեն ՀՀԿ-ի ցուցակ, իսկ Արթուր Բաղդասարյանը նոր պաշտո՞ն կստանա

«Հրապարակ» օրաթերթն անդրադառնում է կոալիցիոն ուժերի ներսում տեղի ունեցող խմորումներին: Ըստ այդմ. «Փետրվարի 17-ին կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո քննարկվում էր երեք կուսակցությունների` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ միասնական ցուցակով ընտրությունների գնալու հարցը: Դրան ամենից շատ դեմ էր ԲՀԿ-ն:

Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը եկել են համաձայնության, որ ԱԺ ընտրությունների գնալու են առանձին-առանձին: Այս պարագայում կբարդանա ՕԵԿ-ի հարցը, սակայն ՀՀ նախագահը որոշել է անտեր չթողնել իր կրտսեր ընկերոջը եւ ՕԵԿ մի քանի անդամներ կմտնեն հանրապետականների ցուցակ:

Իսկ ընտրություններից հետո չի բացառվում, որ Արթուր Բաղդասարյանը նոր պաշտոն ստանա: Ըստ լուրերի, Պետեկամուտների կոմիտեն կիսելու են եւ Բաղդասարյանին Մաքսայինի նախագահ նշանակեն: Հարկայինը կշարունակի գործել Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ: Ի դեպ, դեռ հայտնի չէ, թե ովքեր են ՕԵԿ-ից մտնելու ԱԺ: Թերեւս հաստատ է միայն Հովհաննես Մարգարյանի հարցը, իսկ, ասենք, Հեղինե Բիշարյանինը դեռ քննարկվում է»:

Mar 22, 2011

«Ժամանակ». Արթուր Բաղդասարյանը պաշտոններն աճուրդի է հանում

ՕԵԿ-ական Արծրունի Աղաջանյանի հրաժարականից հետո ՕԵԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր է դառնալու այդ կուսակցության Գեղարքունիքի մարզի պատասխանատու Մարզպետունի Մանուկյանը: Վերջինս այժմ աշխատում է Գեղարքունիքի մարզպետարանում` որպես բնապահպանության վարչության պետի տեղակալ: Այս մասին «Ժամանակ»-ը տեղեկացել է ՕԵԿ-ից:

Մանուկյանը մասնագիտությամբ բանասեր է. ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի բանասիրության բաժինը: 47 տարեկան է: «Նշենք, որ ՕԵԿ երեք անդամներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, որից հետո հերթը հասել է Մարզպետունի Մանուկյանին:

Եթե հավատալու լինենք շրջանառվող լուրերին, ըստ որոնց` Արթուր Բաղդասարյանը պաշտոնները հանում է աճուրդի, ապա դժվար չէ ենթադրել, թե ինչու հենց Մանուկյանին բախտ կվիճակվի դառնալ պատգամավոր»,-գրում է թերթը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites