Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

Showing posts with label Հանրապետական. Show all posts
Showing posts with label Հանրապետական. Show all posts

Apr 23, 2011

«168 ժամ». Ի՞նչ է մտածում Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելու մասին

«168 ժամ»-ը զրուցել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ։ Ներկայացնում ենք մի հատված զրույցից:

Մամուլում միշտ էլ շրջանառվել է Ձեր անունը՝ թե՛ որպես քաղաքապետի, թե՛ որեպես վարչապետի թեկնածու։ Այդ հրապարակումները որեւէ կերպ չե՞ն ազդել, որպեսզի Դուք մտածեք պետական պաշտոնի անցնելու մասին։

Ոչ, բացարձակապես չեն ազդել։

Մամուլում դեռ շրջանառվում են կարծիքներ, որ Ձեզ կարող են նշանակել վարչապետ։ Դուք Ձեզ վարչապետի պաշտոնում պատկերացնո՞ւմ եք։

Ոչ։ Չեմ պատկերացնում։ Ընդհանրապես, ինձ՝ որպես պետական ծառայող, չեմ պատկերացնում։ Հիմա քաղաքապետի պաշտոնն ինձ, իրո՛ք, հետաքրքիր է։ Երբ ասում եմ, որ ես քաղաքական գործիչ չեմ, շատերը մտածում են, թե անկեղծ չեմ։ Ոչ, ես անկեղծ եմ ասում՝ ես քաղաքական գործիչ չեմ, ես քաղաքային տնտեսության կառավարիչ եմ։

Այսինքն՝ Դուք Ձեզ տարանջատում եք քաղաքականությունից։

Չեմ տարանջատում։ Ես այսօր Երեւանի քաղաքապետն եմ՝ Հանրապետական կուսակցության վստահության քվեով։ Դա նշանակում է, որ ես հաշվետու եմ այն քաղաքական ուժին, որն ինձ առաջադրել է այս պաշտոնում։ Բայց երբեւիցե ՀՀԿ-ի ղեկավարության, գործընկերների կողմից որեւէ կուսակցական հանձնարարական կամ սահմանափակում չի եղել։ Ինչո՞ւ են կանգնել իմ թեկնածության վրա՝ միգուցե ավելի ճիշտ կլինի իրենց հարցնել։ Բայց կարծում եմ, իրենք որոշել են, որ ես որոշակի հմտություններ ու փորձ ունեմ կառավարման համակարգում, որի հետ, միգուցե փոքր-ինչ անհամեստ է հնչում, բայց ես համաձայն եմ։ Ավելին՝ ես այս պահին դեռ չեմ որոշել՝ կառաջադրվե՞մ քաղաքապետի պաշտոնում հաջորդ անգամ, թե՞ ոչ։ Այս պահին քաղաքապետի աշխատանքն ինձ ուր է գալիս, երբ դուր չգա՝ այլեւս չեմ աշխատի։

Իսկ ի՞նչ կանեք, կվերադառնաք «ՀայՌուսգազա՞րդ»։

Միանշանակ՝ ոչ։ Դա արդեն անցած փուլ է ինձ համար։ Կնախընտրեի աշխատանք մասնավոր բիզնեսում։

Apr 15, 2011

Աբգար Ափինյան. Լեւոն Անանյանի վիրահատության համար անհրաժեշտ 5000 դոլարը ես եմ տվել

Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը համակրում է ՀՀԿ-ին, բայց այդ կուսակցության անդամատոս չունի: «Գրողը իր գրական գործունեության մեջ շատ սխալ կլինի, եթե որեւէ կուսակցության պատկանի: Ես համակրանքներ ունեմ «Հանրապետական» կուսակցության նկատմամբ, բոլոր այն կուսակցությունների նկատմամբ, որոնք աջակցում են երկրի զարթոնքին», - այսօր` ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աբգար Ափինյանը:

Այն հարցին, թե ԵԳՄ-ում Ափինյանի նման համակրանքներ ունեցողները շա՞տ են, բանախոսը պատասխանեց, որ կան եւ ՀՅԴ-ին, եւ ԲՀԿ-ին, եւ ՀՀՇ-ին համակրողներ, որոնց ինքը լավ է վերաբերում:

Ափինյանի տեղեկացմամբ, Երեւանի գրողների միությունն ունի 50 անդամ եւ 200-ից ավելի դիմում, որոնք դեռ չեն որոշել, թե ինչ պետք է անեն: Ըստ Ափինյանի, իրենք առաջնորդվում են «Քիչ, բայց որակով» սկզբունքով` թիրախ ընտրելով ոչ թե գրողին, այլ ընթերցողին: ԵԳՄ ղեկավարի ներկայացմամբ, նրանք նախաձեռնել են գրական մոնոպոլիան քանդել:

«Այս մոնոպոլիան պետք է վերացվի, բացահայտորեն կա գրական մոնոպոլիա, որի արդյունքն աղետալի է»,- ասաց ԵԳՄ նախագահը` հավելով, որ Հայաստանի գրողների միությունը (ՀԳՄ) այսքան տարի սխալ քաղաքականություն է վարել:

Ինչ վերաբերում է Հայաստանի գրողների միություն-Երեւանի գրողների միություն հակամարտությանը, ապա ԵԳՄ նախագահ Աբգար Ափինյանն ասաց, որ նման բան չկա, եւ Երեւանի գրողների միությունը Հայաստանի գրողների միության մի բաժինն է, թեպետ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը նրանց մեղադրել էր դավաճանության մեջ եւ անվանել հակառակ ճամբարում գտվողներ:«Մենք շատ մեծ սիրով ենք տրամադրված Հայաստանի գրողների միության նկատմամբ, ինքներս Հայաստանի գրողների միության անդամ ենք, ուղղակի տեսնելով, որ սայլը տեղից չի շարժվում, մենք որոշեցինք գործունեություն ծավալել»,- ասաց Ա. Ափինյանը:

«Ի՞նչ թշնամության մասին է խոսքը, երբ Լեւոն Անանյանը հիվանդ էր, նրա վիրահատության գումարը`5000 դոլար, տվել է Աբգար Ափինյանը»,- ասաց Ա. Ափինյանը:

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Աբգար Ափինյանը միշտ հայտնվում է սկանդալների մեջ, նա պատասխանեց. «Մեզ խանգարում է լրագրողների անիրազեկությունը»:

Apr 11, 2011

Գործարար պատգամավորները սպասում են հարազատ Հանրապետական կուսակցության ազդանշանին

Վերջին օրերին Հայաստանի Հանրապետական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչների շուրթերից ավելի շատ են սկսել հայտարարություններ հնչել, թե ապագա խորհրդարանում «գործարար հատվածն» ավելի քիչ է ներկայացված լինելու:

Այդ կապակցությամբ մենք փորձեցինք պարզել հանրապետական գործարար պատգամավորների կարծիքը, իմանալ, թե ի՞նչ են մտածում կուսակցության այդ որոշման մասին:

Ինչպես  հայտնեց պատգամավոր Նահապետ Գեւորգյանը, ով կոմբիկերի կոմբինատ ունի, առաջին անգամ մեզնից լսեց ՀՀԿ-ի նման որոշման մասին: «Ես դրա մասին չեմ լսել, դուք առաջինն ինձ այդ մասին ասացիք»,- անկեղծորեն զարմացավ նա: Պատասխանելով հարցին, թե մտադի՞ր է արդյոք իր թեկնածությունն առաջադրել 2012թ. ընտրություններին, Գեւորգյանը պատասխանեց. «Եթե Ձեզ շատ է հետաքրքրում, ես դեռ չեմ որոշել»:

Հարցին, թե ինչի՞ց է կախված լինելու որոշումը, կուսակցության դիրքորոշումի՞ց, թե՞ սեփական ցանկությունից, նա պատասխանել է. «Եւ մեկից, եւ մյուսից»:

Մեկ այլ հանրապետական պատգամավոր, Հրանտ Գրիգորյանը, պատասխանելով նույն հարցին, ասաց. «Ես զինվորական եմ, ինչ կորոշի կուսակցությունը, այդպես էլ կվարվեմ»: Ընդ որում, նա անկեղծորեն հավաստիացրեց, թե տեղյակ չէ հարազատ կուսակցության որոշումներից:

Ի դեպ, նա հրաժարվեց պատասխանել իր եւ հորեղբոր` ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի միջեւ լարված հարաբերությունների մասին հարցին:

Mar 28, 2011

Հանրապետականն ի՞նչ կապ ունի հղիների հետ. Բանավիճում են ՀՀԿ-ն ու «Ժառանգությունը»

Իշխանությունը, չցանկանալով երկրում նորմալ ընտրություններ կազմակերպել, չի ընդունում «Ժառանգության» առաջարկները ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 28-ին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա մատնանշեց, «Ժառանգության» գնահատմամբ, կարեւոր երկու առաջարկ` ընտրություններից հետո հրապարակել ընտրացուցակները, եւ տեսանկարահանել քվեարկության գործընթացը եւ ընտրատարածքը:

«Սակայն իշխանությունը մեր առաջարկները մերժեց շատ պրիմիտիվ հիմնավորումներով: Մեկ, որ ընտրացուցակների հրապարակումով ընտրության գաղտնիությունը խախտվում է, քանի որ մարդու ստորագրությունը հրապարակային է դառնում: Իսկ ինչ վերաբերում է տեսանկարահանմանը, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե մարդիկ կմտածեն, թե ի՞նչ շոր հագնեն ընտրության գնալիս: Այսքան պարզունակ բան կարելի՞ է ասել»,-նկատեց Բախշյանը:

Նրա հետ բանավիճող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ, չընդունեց հասցեագրված մեղադրանքն ու ասաց, թե ընդդիմությունը բոյկոտել է ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ քննարկումները` փոխանակ գար եւ իր առաջարկությունները պնդեր:

Անահիտ Բախշյանն էլ ի պատասխան ասաց, որ չկա մի ոլորտ, որի վերաբերյալ «Ժառանգությունը» առաջարկներ ներկայացնի, եւ դրանք չարհամարհվեն իշխանության կողմից: «Ժառանգության» պատգամավորը մատնանշեց առողջապահության, բնապահպանության ոլորտին վերաբերող, ինչպես նաեւ հղիության նպաստի կրճատման վերաբերյալ օրինագծի վերաբերյալ «Ժառանգության» առաջարկները:

Կարինե Աճեմյանն ասաց, որ շատ մարդիկ օգտվում էին օրենքի բացից եւ կարողանում էին պետությունից գումարներ տանել` հղիներին բարձր աշխատավարձ նշանակելով, սական օրենքը լրամշակվեց եւ այդ բացը վերացվեց: «Դրանք նույն Հանրապետականի եւ «Բարգավաճի» մարդիկ չե՞ն, որոնք բարձր աշխատավարձով մարդիկ են ընդունում աշխատանքի»,-հակադարձեց Անահիտ Բախշյանը: «Ո~չ, Հանրապետականն ի՞նչ կապ ունի հղիների հետ»,-տարակուսեց Աճեմյանը:

Mar 14, 2011

Ընդդիմությանը վայել գնահատական

ԱԺ պատգամավոր, հանրապետական Կարեն Սարիբեկյանը ուրբաթ օրը Լոռու մարզի Գուգարք գյուղում հանդիպել է ընտրողների հետ եւ անդրադարձել կառավարության աշխատանքին. «Ինչքան էլ որ խոսան, ասեն, թե աճ կա, այս կա, այն կա, սաղ դերասանություն է, ես ինքս այդպես եմ հասկանում՝ ոչ մի աճ էլ չկա, եթե աճ լիներ, այս ժողովուրդն այսպես մասսայական չէր թողնի-գնա…:

Ուղղակի մեր վարչապետը արտասահմաններում սովորած, ապրած մարդ է, նրանց տեխնոլոգիաները բերել՝ ուզում է դնել մեր ազգի մեջ, բայց դա անհնար բան է»։ Նա նաեւ խոսել է վրացական պետհամարանիշներով մեքենաների մաքսազերծման մասին. «Այդ մեքենաների մաքսազերծման հարցն էսօր հեչ պետք չէր»։ Ինչպես պետք չէր ԱՊՊԱ-ն՝ պարտադիր ապահովագրությունը: «Էսօր մարդիկ հացի փող չունեն, բայց պետք է 25-60 հազար դրամ փող մուծեն»,- ընդդիմությանը վայել գնահատականներ է տվել ԱԺ պատգամավորը։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites