Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

Showing posts with label Սպորտ. Show all posts
Showing posts with label Սպորտ. Show all posts

May 25, 2011

Ապտակ է ստացել՝ համբույրի փոխարեն

Դա տեղի է ունեցել Գերմանիայի գավաթի խաղարկությունում «Շալկե»-ի հաղթանակը տոնելու ժամանակ: Գերմանիայում «Շալկեի» եւ ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերին երկրպագուներից մեկն անակնկալ ապտակել է:

«YouTube»-ում տեղադրված տեսագրութան մեջ երեւում է, թե ինչպես է 25-ամյա դարպասապահը փորձել գրկել եւ համբուրել երկրպագուհիներից մեկին, բայց նրա կողքի տղամարդն անակնկալ հարվածել է դարպասապահին: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին «Շալկեն», 5:0 հաշվով հաղթելով «Դույսբուրգին», դարձել է Գերմանիայի գավաթի գավաթակիր:

Մանուել Նոյերը, ում համարում են ամենատաղանդավոր դարպասապահներից մեկն աշխարհում, Գերմանիայի հավաքականի դարպասը պաշտպանում է 2009 թվականից:

May 18, 2011

Հանրայինը հակադարձում է բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանին

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հերքել է բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի հայտարարությունը, թե Հանրայինը չի անդրադարձել ապրիլի 24-ին իր տարած հաղթանակին:

«Ապրիլի 24-ին, երբ աշխարհասփյուռ հայությունը խնկարկում է ցեղասպանության զոհերի հիշատակը, Վիկ Դարչինյանի տարած փայլուն հաղթանակը մեծ ու չխամրող ոգեւորություն առաջացրեց բոլոր հայերիս մոտ աշխարհի բոլոր անկյուններում: Հանրային հեռուստատեսությունում եւ ռադիոյում եւս անմասն չեն մնացել այդ ոգեւորությունից: Արդեն ապրիլի 25-ի լրատվական եւ սպորտային թողարկումներում Հանրայինը, ինչպես հարկն է, անդրադարձել է Վիկի ոգեւորիչ հաղթանակին եւ լուսաբանել այն»,- նշել է Ալեքսան Հարությունյանն ու հավելել. «Ցավում եմ` մեր անվանի հայրենակցի ասուլիսում տեղ գտած թյուր գնահատականների համար: Բոլորիս կողմից սիրված Վիկ Դարչինյանը Հանրային հեռուստատեսության եւ Հանրային ռադիոյի ինչպես լրատվական, այնպես էլ այլ հաղորդումների ամենացանկալի հյուրերից է: Հուսով եմ, որ մեր ժողովրդին աշխարհում ավելի ճանաչելի դարձրած անվանի բռնցքամարտիկին մեր եթերում հյուրընկալումը, ինչի առաջարկը արվել է, վերջ կդնի տեղ գտած թյուրիմացությանը»:

Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 17-ին կայացած ասուլիսում բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հայտնել էր, թե վիրավորված է հայրենական հեռուստաալիքներից, քանի որ նրանք չեն անդրադարձել ապրիլի 24-ին IBF վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար կոլումբիացի Յոնի Պերեսի դեմ իր տարած հաղթանակին:

May 16, 2011

Մենք երրորդն ենք աշխարհում

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 9 մեդալ նվաճեց Պերոււոմ ավարտված աշխարհի առաջնությունում: Այդ ցուցանիշով մեր ընտրանին ցույց տվեց երրորդ արդյունքը` ետ մնալով Ռուսաստանից (17 մեդալ) եւ Չինաստանից (10 մեդալ):

Մեր պատանի ծանրորդներից առավել հաջող հանդես եկավ Գոռ Մինասյանը, որը 94 կգ ավելի քաշային կարգում 379 (174+205) կգ արդյունքով գրավեց առաջին տեղը եւ արժանացավ երեք ոսկե մեդալի:

62 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում: Երկամարտում նա զբաղեցրեց 3-րդ տեղը` 255 (120+135) կգ:

85 կգ քաշային կարգում արծաթե մեդալների բաժին հասան մեր ծանրորդ Միքայել Միքայելյանին, որը ցույց տվեց 310 (140+170) կգ արդյունք: Նա զիջեց միայն ռուսաստանցի Արտյոմ Օկուլովին:

69 կգ քաշայինների մրցումներում հրում վարժությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց Ռազմիկ Օլեցյանը: Ի դեպ, այս կարգում աշխարհի չեմպիոն հռչակվեց մեր հայրենակից Ռազմիկ Հունանյանը, ով Ռուսաստանի հավաքականի անդամ է:

May 3, 2011

Մեղուների պատճառով ֆուտբոլային հանդիպումն ընդհատվել է

Բրազիլիայի նահանգային առաջնություններից մեկի Վիլա Նովա - Գոյաս կիսաեզրափակիչ հանդիպումը մեղուների պատճառով 20 րոպեով ընդհատվել է: Հանդիպման մեկնարկից 30 րոպե անց մեղուները հավաքվել են Գոյասի դարպասի վրա: Եվ միայն հրշեջներն են կարողացել հեռացնել մեղուներին:

May 2, 2011

Ռոնալդինյոյի առաջին տիտղոսը Բարսելոնայից հեռանալուց հետո

Ֆլամենգոյի կիսապաշտպան Ռոնալդինյոն 2006 թվականին Բարսելոնայի հետ Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո առաջին անգամ տիտղոս է նվաճել: 31-ամյա ֆուտբոլիստը դարձել է Բրազիլիայի Կարիոկա նահանգի չեմպիոն: Ֆլամենգոն 3:1 հաշվով հաղթել է Վասկո դա Գամային:

Apr 30, 2011

Նազիկ Ավդալյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի վիճակը լավ է: Այս մասին այսօր` ապրիլի 30-ին,  ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Նրա խոսքով` չեմպիոնուհին առայժմ շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, իսկ թե երբ նրան կտեղափոխեն պալատ, առայժմ հայտնի չէ:

Ինչպես հայտնի էր, Նազիկ Ավդալյանին վիրահատել են` կատարելով ողնաշարի ֆիքսացիա: Հիշեցնենք, որ չեմպիոնուհին ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդով, ողնուղեղային շոկով, 12։30-ի սահմաններում տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Հաջորդ օրը երեկոյան նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը հայտնել էր, որ Ավդալյանի վիճակը կայուն ծանր է, զարկերակն ու շնչառությունը` նորմալ: Մարզուհուն ընդունել են կրծքավանդակի եւ ողնաշարի համակցված վնասվածք ախտորոշմամբ, Աշխարհի չեմպիոնուհուն է այցելել Հայաստանի օլիմպիական կոմիտերի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նազիկ Ավդալյանը վթարի էր ենթարկվել նաեւ հունվարի 3-ին՝ Արթիկ քաղաքում։ Նա այդ օրը իր անձնական օգտագործման Mercedes E 320 մակնիշի 69 DD 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի 53 տան դիմաց գտնվող զորամասի պատին:

Այդ ժամանակ մարզուհին լուրջ վնասվածքներ չէր ստացել, պարզապես մեքենան էր վնասվել:

Նազիկ Ավդալյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի վիճակը լավ է: Այս մասին այսօր` ապրիլի 30-ին,  ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Նրա խոսքով` չեմպիոնուհին առայժմ շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, իսկ թե երբ նրան կտեղափոխեն պալատ, առայժմ հայտնի չէ:

Ինչպես հայտնի էր, Նազիկ Ավդալյանին վիրահատել են` կատարելով ողնաշարի ֆիքսացիա: Հիշեցնենք, որ չեմպիոնուհին ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդով, ողնուղեղային շոկով, 12։30-ի սահմաններում տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Հաջորդ օրը երեկոյան նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը հայտնել էր, որ Ավդալյանի վիճակը կայուն ծանր է, զարկերակն ու շնչառությունը` նորմալ: Մարզուհուն ընդունել են կրծքավանդակի եւ ողնաշարի համակցված վնասվածք ախտորոշմամբ, Աշխարհի չեմպիոնուհուն է այցելել Հայաստանի օլիմպիական կոմիտերի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նազիկ Ավդալյանը վթարի էր ենթարկվել նաեւ հունվարի 3-ին՝ Արթիկ քաղաքում։ Նա այդ օրը իր անձնական օգտագործման Mercedes E 320 մակնիշի 69 DD 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի 53 տան դիմաց գտնվող զորամասի պատին:

Այդ ժամանակ մարզուհին լուրջ վնասվածքներ չէր ստացել, պարզապես մեքենան էր վնասվել:

Apr 29, 2011

Մեր ձյուդոյիստների հաղթանակները Թուրքիայում

Անկարայի ԱՐԵՆԱ մարզապալատում ավարտվեց World Children's Games փառատոնի ծրագրով ձյուդոյի մրցումների առաջին օրը: Մեր դեռահասների հավաքական թիմը բավարարվեց մեկական արծաթե և բրոնզե մեդալներով:
38 կգ քաշային կարգում Չարենցավանցի Է. Գառնիկյանը հաղթելով 2 գոտեմարտում դուրս եկավ եզրափակիչ և չնչին միավորներով պարտվեց ռումինացի մարզիկին, 42 կգ քաշային կարգում հանդես եկող Երևանցի Գ. Հակոբյանը առաջին գոտեմարտը հաղթելուց հետո երկրորդում պարտվեց ռուս մարզիկին այնուհետև բրոնզե մեդալի համար պայքարում 10:0 հաշվով հաղթեց վճռորոշ գոտեմարտը և արժանացավ բրոնզե մեդալի: 46 կգ քաշային կարգում Ս. Խաչատրյանը բավարավեց 5-րդ տեղով:
Ապրիլի 29-ին տատամի դուրս կգան 50, 55, 60, + 60 կգ երեխաները:

Apr 27, 2011

Վթարի ենթարկված աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կվիրահատվի

Ապրիլի 27-ին աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կվիրահատվի, այդ մասին  հայտնել է Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
Ապրիլի 26-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծանրորդուհուն են այցելել Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
«Նրանք խորհրդակցել են բժիշկների հետ: Ծառուկյանը խնդրել է բժիշկներին իրազեկել իրեն հետագա գործողությունների անհրաժեշտության մասին վերջնական որոշում կայացնելուն պես: Նա խոստացել է նաև, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՕԿ-ը Նազիկ Ավդալյանին բուժման կգործուղի արտերկիր»,-ասել է Ներսիսյանը:
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ապրիլի 26-ին ավտովթարի է ենթարկվել Գյումրի-Վանաձոր մայրուղու վրա: Ծանրամարտիկը ողնաշարի վնասվածք և բազմաթիվ կոտրվածքներ է ստացել: Մարզուհուն Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել, որտեղ ճշգրիտ ախտորոշում կտան: Նազիկ Ավդալյանը 2008 թվականի ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն է, 2009-ի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2010-ին Գոյանգում (Հարավային Կորեա) աշխարհի չեմպիոն դարձավ: Աշխարհի առաջնությունից հետո Ավդալյանը վնասվածքի պատճառով մի քանի մրցաշար բաց թողեց, իսկ արդեն 2011 թվականին մասնակցեց Հայաստանի առաջնությանն ու հաղթեց: Նա արդեն պատրաստվում էր 2011 թվականի աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Փարիզում և վարկանիշային է լինելու:

Apr 26, 2011

Նազիկ Ավդալյանը վթարի է ենթարկվել

Այսօր` ժամը 13:00-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի է ենթարկվել ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա վնասվածք է ստացել ողնաշարի հատվածում: Նազիկ Ավդալյանին տեղափոխել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց, որտեղից տեղափոխելու են Երեւան:

Լրագրողին ծեծի ենթարկած Արկադի Անդրեասյանի նկատմամբ դեռեւս քրեական գործ չի հարուցվել

«Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի եւ նրան ուղեկցող անձանց կողմից Totalfootall.am-ի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ դեռեւս քրեական գործ չի հարուցվել: Այս մասին հայտնում է  ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա նշեց, որ նյութեր են նախապատրաստվում, ընթանում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին կայացած ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի «Արարատ» -«Փյունիկ» հանդիպման ընդմիջմանը (1:4 (0:2)) Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի եւ նրան ուղեկցող անձանց կողմից ծեծի ենթարկված Totalfootall.am-ի 19-ամյա ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանը ծնոտի վնասվածքի եւ գլխացավերի պատճառով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Արկադի Անդրեասյանը խաղից հետո հարցաքննվել էր ոստիկանությունում: Totalfootall.am-ը փոխանցմամբ` Առուշանյանը կատարել է իր աշխատանքը եւ լուսանկարել էր տրիբունայում գտնվող մասնագետին: Առաջին հարվածը հասցրել է հենց Անդրեասյանը, ապա նրան ուղեկցողները ծեծել են Առուշանյանին «Հրազդան» ստադիոնի թունելում:

Apr 22, 2011

Ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը վերակենդանացման բաժանմունքում է

Լեգենդար ծանրամարտիկ, Հայաստանի նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանն այժմ գտնվում է հետվիրահատական շրջանում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն: Այդ մասին հայտնում է  նրա բժիշկ Սահակ Սարիբեկյանը:

Ծանրամարտիկն այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Բժշկի խոսքով`Յուրի Վարդանյանը տարել է ծանր վիրահատություն, բայց կոմայի մեջ չէ:

Իսկ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը ասաց, որ Յուրի Վարդանյանը հետվիրահատական շրջանում է:

Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանը 2010թ. հոկտեմբերի 8-ի երեկոյան վթարի էր ենթարկվել Երեւան-Գյումրի ավտոմայրուղու վրա: Նրա մեքենան բախվել էր տրակտորին, իսկ նա ստացել էր ոսկորի կոտրվածք:

Apr 20, 2011

Թուրքական TRT-ի կին լրագրողը դարձել է բոդիբիլդինգի չեմպիոն

Թուրքիայի պետական TRT հեռուստաընկերության Ստամբուլի լրատվական բաժնի թղթակից Ըշըլ Օքան Աքթանը դարձել է Թուրքիայի բոդիբիլդինգի չեմպիոն:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` մարմնի մկանների զարգացման մրցույթում հաղթած Ըշըլ Օքան Սքթանը 1 երեխայի մայր է եւ 18 տարի աշխատում է TRT-ի Ստամբուլի լրատվական բաժնում: Թուրք լրագրողը նպատակն է` մասնակցել աշխարհի առաջնությանը:

Ըշըլ Օքան Աքթանը նշել է, որ լրագրությունը ծանր մասնագիտություն է եւ այդ մասնագիտությամբ աշխատողը հեշտությամբ կարող է զբաղվել բոդիբիլդինգով:

Apr 18, 2011

Ծանրամարտ. Հայաստանն առանց ոսկե մեդալի գրավեց 5-րդ տեղը

Կազանում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երեք արծաթե եւ մեկ բրոնզե մեդալով թիմային հաշվարկում գրավեց 5-րդ տեղը` առաջ թողնելով Ռուսաստանի, Թուրքիայի, Մոլդովայի եւ Բելառուսի թիմերին:

Apr 11, 2011

Հաշմանդամ հայ մարզիկները հայրենիք վերադարձան 8 մեդալով

Ռուսաստանի Ձերժինսկ քաղաքում ավարտվեց Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող (ՀՇՀԽՈՒ) մարզիկների ՌԴ 2011 թ. լողի բաց առաջնությունը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող երեք երիտասարդ մարզիկները գերազանց հանդես եկան: Այս մասին հայտնում է ՀՍՀԱՖ-ի մամուլի ծառայությունը:

Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի լողորդ Արտակ Դավթյանը (13 տարեկան) մասնակցեց 50 մ ազատ ոճի, 50 մ թիկնալողի, 50 մ բրաս ոճի մրցումներին և վաստակեց երկու արծաթե մեդալ:

Մարգարիտա Հովակիմյանն ու Ավագ Տոնոյանը մրցեցին չորս լողատարածությունում` 50 մ, 100 մ, 400 մ ազատ ոճ, 100 մ բրաս: Ավագ Տոնոյանը (15 տարեկան) լրացրեց ՌԴ սպորտային առաջին կարգի նորմատիվ: Թեժ պայքարում Մարգարիտա Հովակիմյանը (15 տարեկան) վաստակեց վեց մեդալ` մեկ ոսկե, երեք արծաթե և երկու բրոնզե, ինչպես նաև լրացրեց ՌԴ սպորտի վարպետի թեկնածուի նորմատիվ: Այս մրցաշարում մեր լողորդուհու գրանցած արդյունքները հնարավորություն կտան հայտ ներկայացնել և մասնակցել 2011 թ. հուլիսին Բեռլինում կայանալիք Եվրոպայի Պարալիմպիկ լողի առաջնությանը:

Հիշեցնենք, որ այս առաջնությունը ընդգրկված է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի մրցաշարերի ցանկում: Առաջնությանը մասնակցում էին նաև ՌԴ և Ղազախստանի ավելի քան 300 մարզիկներ:

Խորեն Գևորը որակազրկվեց և մի քանի հարված հասցրեց մրցավարին

Ապրիլի 9-ին գերմանական Մագդեբուրգում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր մարտում հանդիպեցին գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը և նույն երկրի դրոշի տակ հանդես եկող հայ մարզիկ Խորեն Գևորը: Շտիգլիցն ավելի վտանգավոր էր գործում, և արդեն երրորդ ռաունդում Խորեն Գևորի ձախ աչքի տակ պատռվածք առաջացավ: Բայց հայ բռնցքամարտիկը չհանձնվեց և, դրսևորելով ամրություն ու բնավորություն, շարունակեց պայքարը:

Ռինգում կրքերը բորբոքվեցին այն բանից հետո, երբ մրցավարը Խորեն Գևորից միավոր հանեց կանոնների խախտման համար: 10-րդ ռաունդում մրցակիցները հայտնվեցին հատակին, որի արդյունքում Շտիգլիցի աջ աչքի տակ նույնպես պատռտվածք առաջացավ: Մրցավարը որոշեց դադարեցնել մարտը և որակազրկել Գևորին: Հայ բռնցքամարտիկը, դժգոհելով մրցավարի որոշումից, մի քանի հարված հասցրեց նրան, իսկ այնուհետև ռինգից հեռացվեց անվտանգության աշխատակիցների օգնությամբ:

Այսպիսով` Շտիգլիցը պաշտպանեց միջինքաշային կարգում WBO-ի վարկածով չեմպիոնի կոչումը:

Apr 7, 2011

Բարսելոնան գրեթե ապահովել է իր մասնակցությունը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում

ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու խնդիրը «Բարսելոնան» դե-ֆակտո լուծեց Դոնեցկի «Շախտյորի» հետ հանդիպման արդեն առաջին խաղակեսում:

Խաղը սկսվեց Դոնեցկի մարզիկների սուր հարձակումով, երբ Դուգլաս Կոստայի փոխանցումից հետո աջ թևից մեծ արագությամբ տուգանային դաշտ խուժեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, սակայն պաշտպանի հետ պայքարում զիջեց: Արդյունքում արդեն երկրորդ րոպեին ուկրաինացիները ստիպված եղան սկսել դաշտի կենտրոնից: Մեսսիի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Անդրես Ինյեստան:

Բաց թողնելով արագ գոլը` «Շախտյորի» ֆուտբոլիստները շարունակում էին իրենց ֆուտբոլը խաղալ: Սակայն կամ վրիպեցին հարձակվողները, կամ էլ տեղում էր Վիկտոր Վալդեսը: Արդյունքում կապտանռնագույնները «Շախտյորի» դարպասը հինգ գնդակ ուղարկեցին` սեփական դարպասն ընդունելով միայն մեկը: «Բարսայից» աչքի ընկան Ալվեշը, Պիկեն, Քեյթան և Խավին: Ուկրաինայի թիմի միակ գոլն իր հաշվին գրանցեց Ռակիցկին:

Այդ թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին Դոնեցկում` «Դոնբաս Արենա» մարզադաշտում:

Ռոման Ամոյանը խոստովանել է, որ Եվրոպայի առաջնությունն իր համար շատ հեշտ ստացվեց


Հունա-հռոմեական ըմբշամարտի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը (55կգ ք/կ), որը վերջերս իր տիտղոսներին ավելացրեց ևս մեկ Եվրոպայի չեմպիոնություն, ասել է, որ առաջնությունն իր համար շատ հեշտ ստացվեց:
 -Ճիշտ է, ես մի քանի լավ ըմբիշների հետ մրցեցի, բայց դժվարություններ չզգացի: Պատասխանատվություն էի զգում կիսաեզրափակչում ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիի հետ մենամարտում, բայց նրան նույնպես կարողացա հաղթել,- ասել է նա:
 Ռոմանը բոլոր մենամարտերում վստահ հաղթանակներ գրանցեց` մրցակիցներին չթողնելով ոչ մի միավոր: Իսկ եզրափակչում նա ստիպված եղավ մենամարտել վնասվածքով: 
 -Եզրափակչում գլխիս վնասվածքը զգացնել էր տալիս, գլուխս շատ էր ցավում, բայց ես ամենագլխավորի` չեմպիոնության մասին էի մտածում և ջանում ուշադրություն չդարձնել վնասվածքին,- նշել է մարզիկը:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա սեպտեմբերի 12-18-ը Ստամբուլում և վարկանիշային է լինելու, կխաղարկվեն 2012 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրեր: 
 -Հուսով եմ, որ աշխարհի առաջնությանը լավ մարզավիճակում կլինեմ և կկարողանամ ինձ լավագույնս դրսևորել,- խոստովանել է Ամոյանը:

Apr 6, 2011

Հենրիխ Մխիթարյանը պետք է կարողանա Խավիին ու Ինյեստային զրկել գնդակից

«Սպորտ Էքսպրեսն Ուկրաինայում» թերթի թղթակիցները և Ուկրաինայի վաստակավոր մարզիչ Վյաչեսլավ Գրոզնին «Նոու Կամպում» այսօր Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակներում կայանալիք «Բարսելոն»-«Շախտյոր» հանդիպման նախօրեին վերլուծել են թիմերի խաղային ներուժը` յուրաքանչյուր խաղացողին գնահատելով 10 բալանոց համակարգով:

«Սպորտ Էքսպրեսն Ուկրաինայում». Խավի (8,5)-Մխիթարյան (6,0)

«Խավին, ինչպես և «Բարսելոնի» շատ այլ խաղացողներ, ֆիզիկական լուրջ տվյալներ չունի, բայց այդ ֆուտբոլիստի գլուխն «ամենալուսավորներից» մեկն է ողջ համաշխարհային ֆուտբոլում: Նա տեսնում է թիմակիցների ցանկացած պոկումը տեղից, նույնիսկ աննշան թվացող շարժումը: Տպավորություն է ստեղծվում, որ Խավին խաղը ենթագիտակցորեն է զգում: Տպավորում է նաև նրա` գնդակը թանկ գնահատելու ձգտումը: Վերջերս մեր աչքին մի վիճակագրություն ընկավ. պարզվում է` Խավին ու Ինյեստան «Արսենալի» հետ տնային խաղում ավելի շատ են ճիշտ փոխանցումներ կատարել, քան բոլոր լոնդոնցիները` միասին: Հենրիխ Մխիթարյանին շատ են գովում, բայց, թվում է, ներբողներ երգելու ժամանակը դեռ չի եկել: Դոնեցկի «Մետալուրգում» հայ կիսապաշտպանը գործում էր հարձակման գծին մոտ, իսկ «Շախտյորում» ավելի շատ խաղում է պաշտպանությունում, ինչն այնքան էլ հաճախ չի ստացվում: Օրինակ` հիշում ենք նրա սխալները «Ռոմայի» հետ տնային խաղում, երբ Հենրիխը 11 մետրանոց հարվածի պատճառ դարձավ: Փառք Աստծո, Պյատովը փրկեց»: «Իլյիչևեցի» հետ վերջին խաղում էլ նա մրցակցին գոլային փոխանցում կատարեց: Սակայն անվիճելի է, որ Մխիթարյանը կարող է դառնալ բարձրակարգ ֆուտբոլիստ,- նշում են լրագրողները:

Վյաչեսլավ Գրոզնի. Խավի (8,5)-Մխիթարյան (7,0)

«Խավիի գնահատականի հարցում ես համամիտ եմ թերթի աշխատակիցների հետ, իսկ ահա Մխիթարյանը, իմ կարծիքով, ավելի բարձր գնահատականի է արժանի: Հենրիխը Հայաստանի ազգային հավաքականի կազմում հիանալի հանդիպում անցկացրեց Ռուսաստանի ընտրանու հետ, և զգացմունքային առումով այժմ նա գերազանց վիճակում է: Անկասկած, խաղադաշտի կենտրոնում այնպիսի վարպետներին դիմակայելը, ինչպիսիք են Խավին ու Ինյեստան, հեշտ գործ չէ: Առաջին հերթին` անհրաժեշտ է ձգտել նրանց զրկել գնդակից: Այնպիսի ֆուտբոլիստների ամպլուան, ինչպիսիք են Խավին ու Մխիթարյանը, ես կանվանեի դիսպետչերական գոտու կիսապաշտպան: Այդ դիրքում անհրաժեշտ է հավասարապես լավ գնդակ խլել ու լավ փոխանցումներ կատարել: Խավին կարողանում է դա անել: Ինձ թվում է, որ այդ դիրքը հոգեհարազատ է նաև Մխիթարյանին, ով Դոնեցկի «Մետալուրգում» հարձակման գծին մոտ էր խաղում: Խաղադաշտի կենտրոնում Հենրիխն ավելի բազմազան է գործում, տիրապետում է լավ վերջին փոխանցումների»,- հայտարարել է Գրոզնին:

Apr 5, 2011

Մեսսի. «Բարսելոնի» փիլիսոփայությունն իդեալական է ինձ համար»

Կատալոնյան «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին իրեն չի պատկերացնում այդ թիմից դուրս: Արգենտինացի ֆուտբոլիստի խոսքերով` ինքը կարող է մեծ բարձունքների հասնել միայն այն բանի շնորհիվ, որ անցել է «Բարսելոնի» ակադեմիայով: Այս մասին գրում է tribalfootball.com-ը:

«Այս թիմի փիլիսոփայությունն իդեալական է ինձ համար: Սկսած մանկական թիմերից` քեզ սովորեցնում են, թե ինչպես է պետք խաղալ հարձակման գծում: Ուստի երբ հայտնվում ես առաջին թիմում, ոչ մի խնդիր չի առաջանում: «Բարսելոնի» ուժն այն բանի մեջ է, որ բոլոր ֆուտբոլիստները պատրաստված են նույն փիլիսոփայությամբ»,- շեշտել է Մեսսին:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites