Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

Showing posts with label Մայր. Show all posts
Showing posts with label Մայր. Show all posts

Apr 4, 2011

ՊՆ-ում ազգային հերոսների մայրերը եւ այրիները կմասնակցեն Մայրության եւ գեղեցկության օրվան նվիրված միջոցառմանը

Հայաստանի ՊՆ վարչական համալիրում վաղը` ապրիլի 5-ին տեղի կունենա հանդիսավոր միջոցառում` նվիրված Մայրության եւ գեղեցկության օրվան:

ՊՆ մամուլի ծառայությունից  հայտնում են, որ միջոցառմանը կմասնակցեն ՀՀ Ազգային հերոսների մայրերը եւ այրիները, զինված ուժերում լավագույնը ճանաչված զինծառայողների ծնողները, զինված ուժերում միաժամանակ ծառայող զույգ եղբայրների մայրերը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների կին նախագահները, կին զինառայողներ եւ ազատամարտիկներ:

Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ մի խումբ կին զինծառայողներ եւ ժամկետային զինծառայողների ծնողներ կպարգեւատրվեն գերատեսչական մեդալներով եւ պատվոգրերով:

Mar 11, 2011

Մայրական քնքշանքը երեխային վերակենդանացրել է. Բժիշկներն արձանագրել էին երեխայի մահը

Ավստրիական Քեյթ Օտտ ում 27 շաբաթական հղի կնոջ մոտ սկսվել են ծննդաբերական ցավերը: Դժվար ծննդաբերությունից հետո կինը լույս աշխարհ է բերել զույգ երեխա` մեկ տղա և մեկ աղջիկ: Տղայի մոտ նկատվել են խնդիրներ և բժիշկները մոտ կես ժամ ամեն ինչ արել են, որպեսզի երեխան շնչի, սակայն` ապարդյուն: Այն բանից հետո, երբ տեղեկացրելեն երեխայի մորը, մայրը վերցրել են անշունչ երեխային իր գիրկը և մոտ 2 ժամ գուրգուրել ու քնքշանքի խոսքեր է ասել փոքրիկին: Բոլորի համար անսպասելի կերպով հանկարծ մանկիկը սկսել է կյանքի նշաններ ցույց տալ, իսկ ևս որոշ ժամանակ անց` մատիկներով բռնել է մոր մատը: Հավաքված բժիշկները միայն կրկնել են «չենք հավատում» արտահայտությունը: Այս մասին գրում է The Daily Mail ը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites