Հայաստանի ՊՆ վարչական համալիրում վաղը` ապրիլի 5-ին տեղի կունենա հանդիսավոր միջոցառում` նվիրված Մայրության եւ գեղեցկության օրվան:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը կմասնակցեն ՀՀ Ազգային հերոսների մայրերը եւ այրիները, զինված ուժերում լավագույնը ճանաչված զինծառայողների ծնողները, զինված ուժերում միաժամանակ ծառայող զույգ եղբայրների մայրերը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների կին նախագահները, կին զինառայողներ եւ ազատամարտիկներ:
Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ մի խումբ կին զինծառայողներ եւ ժամկետային զինծառայողների ծնողներ կպարգեւատրվեն գերատեսչական մեդալներով եւ պատվոգրերով: