Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

Showing posts with label Ամենայն Հայոց Կաթողիկոս. Show all posts
Showing posts with label Ամենայն Հայոց Կաթողիկոս. Show all posts

Apr 7, 2011

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. 
 -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ մեր ժողովրդին Ավետման տոնի առիթով և շնորհավորում կանանց`  Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Աստվածածնի նման խոնարհությամբ, առ Աստված հավատարմությամբ կանայք պիտի արդյունազարդեն իրենց բացառիկ առաքելությունը` նոր սերունդ դաստիարակելու, ընտանեկան օրհնյալ հարկը սիրով և հոգատարությամբ զորացնելու, նաև ազգային-եկեղեցական մեր կյանքում իրենց կոչումը բարի գործունեությամբ արդյունավորելու: Ճշմարիտ գեղեցկությունը առաքինազարդ հոգում է կանանց ու մայրերի, ովքեր հավատքով և մարդկանց հանդեպ սիրով լեցուն օրհնյալ արգասիքներ են բերում ազգային մեր անդաստանում: Թող Սուրբ Աստվածածնի գթառատ բարեխոսությամբ Տերն օրհնի բոլոր կանանց և մայրերին, շնորհի արևշատություն, երկնապարգև երջանկություն և պահի ու պահպանի Ամենախնամ Իր Սուրբ Աջի հովանու ներքո, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը:

Apr 2, 2011

Կալկաթայում նշվեց Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 190-ամյակը

2011 թվականի ապրիլի 2-ին Կալկաթայում (Հնդկաստան) նշվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 190-ամյակը: Ձեռնարկը մեկնարկեց Տերունական աղոթքով և Հնդկաստանի ու Հայաստանի Հանրապետության օրհներգերով:
Բացման խոսքով հանդես եկավ ճեմարանի կրթական տնօրենը: Այնուհետև Մարդասիրականի պարախումբը ներկայացրեց մի գեղեցիկ հնդկական պար, որին հաջորդեց կրթօջախի երգչախմբի ելույթը: Ապա 2010-2011 ուսումնական տարվա շրջանավարտներին հանձնվեց ճեմարանի անունը կրող ժամացույց-ներ, իսկ բարձր առաջադիմություն ունեցող աշակերտները պարգևատրվեցին գովասանագրերով և ստացան խրախուսական նվերներ:
Հանդիսության ընթացքում ցուցադրվեց Հնդկահայքի երևելիների և հայ-հնդկական հարաբերությունների մասին պատմող տեսանյութ: Իսկ հանդիսության բարձրակետն էր Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Կալկաթայում լույս տեսած «Հնդկահայք» երկլեզու (հայերեն-անգլերեն) երկրորդ տարեգիրքը, որը ներկայացրեց գրքի հիմնադիր-հրատա-րակիչ, հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառա-վարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանը: «Հնդկահայք» 2010-ում խտացել են հնդկահայոց հոգևոր հովվության և Հնդկաստանում «կտոր մը Հայաստանի»` Հայոց մարդասիրական ճեմարանի անցուդարձը, մեր շնորհալի ուսանողների ուսումնական ու մարզական նվաճումները: Տարեգրքում տեղ են գտել հնդկահայ համայնքի հարյուրամյակների պատմությունը լուսաբանող հոդվածներ, ինչպես նաև աշխարհի տարբեր ծագերից անդրանիկ հրատարակությունը գնահատող և արժևորող նամակներ, որոնք պարտավորեցնող էին և խթան «Հնդկահայք» 2010-ը կյանքի կոչելու գործում՚: (Հայր Խորեն)
Մշակութային մասի ավարտին ներկաները հյուրասիրվեցին հոբելյանական տորթով:
Ձեռնարկին ներկա էին ճեմարանի աշակերտությունը, ուսուցիչները, պաշ-տոնեությունը, Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու վարչության անդամները, հա-մայնքի ներկայացուցիչներ և հյուրեր:
Հայոց մարդասիրական ճեմարանը հիմնադրվել է 1821 թվականի ապրիլի 2-ին` Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի բարերարությամբ: Կրթօջախը Կալկաթայի երկրորդ ամենահին դպրոցն է:
Հանդիսությունը հարգանքի տուրք էր դպրոցի հիմնադիրների պայծառ հիշատակին:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites