Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

Showing posts with label Բարգավաճ Հայաստան. Show all posts
Showing posts with label Բարգավաճ Հայաստան. Show all posts

Apr 28, 2011

Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով, ապա ներկայացրել մի քանի նկատառումներ:

«Նկատառում առաջին՝ ԲՀԿ առաջնորդը հստակ բացատրեց, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն իր ստորագրությունը դրեց, ինչպես այնուհետ ՀՀԿ մամուլի խոսնակը նկատեց՝ իրավական որեւէ ուժ չունեցող կոալիցիոն հայտարարության տակ։ Թվում էր Գագիկ Ծառուկյանի բացատրությունը լրացուցիչ մեկնաբանության կարիք չունի, սակայն, քաղաքական դաշտում վխտացող տարատեսակ արկածախնդիրներ սկսեցին աննախադեպ ակտիվություն եւ հետաքրքրություն ցուցաբերել ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդի հանդեպ։

Կանխատեսելով ֆինանսա-տնտեսական ճգնաժամի լրջագույն հետեւանքները, ԲՀԿ-ն բազմիցս ասել է, որ անհրաժեշտ է ոչ թե զբաղվել ավազե ամրոցներ կառուցելով, այլ, մասնավորապես, թեթեւացնել միջին եւ փոք բիզնեսի հարկային բեռը՝ տնտեսվարող այդ խավը վերջնականապես չխորտակելու համար։

Ավելին, ԲՀԿ խմբակցությունը հանդես եկավ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ, որը, հիշեցնեմ, արժանացավ կառավարության բացասական եզրակացությանը։ Հիշեցնեմ նաեւ, որ ԲՀԿ խմբակցությունն էր, որ լինելով քաղաքական կոալիցիայի անդամ, բազմիցս դեմ է քվեարկել օրենսդրական այն նախաձեռնություններին, որոնք մենք համարել ենք ուղղակի հարված միջին եւ փոքր բիզնեսին, շարքային քաղաքացու շահերին։

Մեր խմբակցությունն էր դեմ քվեարկողը, երբ առանց լրջագույն հիմնավորման եւ հաշվարկի, հերթական վարկն էր ավելանում պետության՝ առանց այդ էլ աննախադեպ արտաքին պարտքի տակ կքած ուսերին։

Եւ երբ նույն պետական վիճակագրությունը փաստում է ծայրահեղ աղքատության մեջ գտնվողների թիվը, որն, ի դեպ, հատուկ հաստատումների կարիք չունի՝ տեսնելով հասարակության մի մեծ խավի անմխիթար սոցիալական վիճակը, երբ ուղղակի խայտառակ գնաճը ավելացնում է ներքին-սոցիալական եւս մեկ մարտահրավեր, ու երբ դեռեւս չավարտված պատերազմի պայմաններում, երբ ունենք մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագույն խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղը, ահա այս պայմաններում առնվազն տարօրինակ է, թե ինչո՞ւ մամուլի տարբեր հրապարակումների հետեւից իրենց ականջները թափահարող արկածախնդիրները համառորեն, իբր, չեն հասկանում, թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը ստորագրեց կոալիցիոն հայտարարությունը։ Որպեսզի երկրի նախագահի թիկունքը ամուր լինի թե՛ դրսում՝ բանակցություններ վարելիս, թե՛ ներսում՝ տնտեսական եւ սոցիալական լրջագույն մարտահրավերներին դիմակայելու համար։

Ի դեպ, խիստ ուշագրավ է, որ արշավը ԲՀԿ-ի դեմ սկսվեց հենց այս օրերին, երբ բոլորը «մոռանալով» նախկին ամենալրջագույն մեղադրանքներն ու վիրավորանքները՝ հրապարակային երխոսության գործընթաց են սկսել։

Ամեն ինչից անկախ, ուզում եմ շեշտել, որ ԲՀԿ-ն պարտաստ է եւ ունի բոլոր ռեսուրսները՝ դիմակայելու պատվիրված արշավներին, որովհետեւ մենք մեր թիկունքում ունենք հանրային մեծ աջակցություն։

Նկատառում երկրորդ, կամ մի փոքրիկ հետգրություն. ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, Բարգավաճ Հայաստանի քաղաքական ռեսուրսը ժողովրդի վստահությունն է եւ վստահության ահա այդ՝ ամենակարեւոր քվեով ԲՀԿ-ն մասնակցելու է եկող խորհրդարանական ընտրություններին, մեկ անգամ եւս հիշեցնեմ՝ առանձին ցուցակով, ի հեճուկս տարբեր սցենարներ եւ միզանսցեններ շրջանառության մեջ դնողների»- ասված է Նաիրա Զոհրաբյանի հայտարարության մեջ:

Apr 18, 2011

Վրաստանը 5 ժամով բացել է Վերին Լարսի անցակետը

Վրացական կողմը հինգ ժամով բացել է Վերին Լարսի անցակետը` ռուսական կողմից կուտակված տարանցիկ տրանսպորտի անցումը թույլ տալու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայության ղեկավար Յուլյա Ստարչենկոն:

«Ճանպարհը բաց է լինելու ժամը 7.00 -12.00-ը (երեւանյան ժամանակով ժամը 8.00-13.00-ը) »,-ասել է նա:

Նախարարությունը կոչ է արել ձեռնպահ մնալ այդ ճանապարհով երթեւեկել նրանց, ովքեր սահմանին չեն, քանի որ մի քանի ժամից անցակետը կրկին փակվելու է:

Նշենք, որ «Վերին Լարսն» արդեն մի քանի օր փակված է հեղեղների հետեւանքով առաջացած բարդությունների պատճառով: Արդյունքում անցակետում կուտակվել էին մի քանի ավտոբուսներ, երթուղայիններ եւ մարդատար ավտոմեքենաներ` հիմնականում տարանցիկ ավտոտրանսպորտը, որոնցում Հայաստանի մոտ 80 քաղաքացիներ կան:

«Կազբեկ-Վերին Լարս»-ը միակ պաշտոնական անցակետն է վրաց-ռուսական ցամաքային սահմանի տարածում: Անցակետը երկարատեւ ընդմիջումից հետո վերսկսել է իր աշխատանքը 2010թ. մարտի 1-ից: Այն փակվել էր 2008թ. ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից առաջ:

Հայաստանի համար «Վերին Լարսը» հիմնական ավտոտարանցային կետն է, որով իրականացվում են բեռնափոխադրումներն ու ուղեւորափոխադրումները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ:

Apr 12, 2011

Հայաստանում Եվրոպական շարժման նախագահը նշանակվել է ԵՄ արտաքին հարաբերությունների ամսագրի խորհրդի անդամ

Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների էլեկտրոնային ամսագիրը (ԵՄԱՀԱ), որը լույս է տեսնում եռամսյակային կտրվածքով, անգլերեն լեզվով և լուսաբանում է Եվրոպական հարևանության քաղաքականության, ԵՄ արտաքին հարցերի, անվտանգության քաղաքականության և զարգացման, ինչպես նաև ԵՄ-երրորդ երկրների միջև հարաբերությունների և աշխարհում տարածաշրջանային ինտեգրման հարցերը, ընդլայնել է իր խմբագրական խորհուրդը` ներառելով անդամ Հայաստանից` Հայաստանում Եվրոպական շարժման նախագահ, ԲՀԿ նախագահի խորհրդական Վիկտոր Ենգիբարյանին:

Խորհրդի կազմում, որտեղ այժմ ընդգրկված է Վիկտոր Ենգիբարյանը, ընգրկված են ֆրանսիացի պրոֆեսոր Օլիվիե Վենդրինը, որը խմբագրի տեղակալն է, Գերմանիայի Դաշնային բանկի տնօրենը և Մակեդոնացի քաղաքագետ պրոֆեսորը, ինչպես նաև Օմսկից Ռուսաստանի տնտեսագիտության գծով պրոֆեսորը: ԵՄԱՀԱ-ի գլխավոր խմբագիրը Եվրոպական պառլամենտի նախկին անդամ և Հայաստանում Եվրոպական շարժում կազմակերպության վաղեմնի ընկեր Հանս Յուրգեն Զահորկան է:

Խմբագրական խորհրդատվական խորհրդի կազմում այս նոր համալրումը կնպաստի Կովկասի տարածաշրջանում եվրոպական շահերի ավելի լավ ներկայացմանը մի փաստաթղթում, որը հեղինակներին առաջարկում է նաև տարատեսակ կարծիքներ ներկայացնելու համար բանավեճների ֆորում, սակայն միևնույն ժամանակ իր առանցքային ներդրումներից է երրորդ երկրների նկատմամաբ վարվող ավելի խստապահանջ քաղաքականության վարումը, որոնք որդեգրել են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, շուկայական տնտեսությունը և համերաշխությունը:

Apr 7, 2011

Առաջիկա ընտրություններում միասնական կոալիցիոն ցուցակի մասին խոսելը վաղաժամ է

<<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությունը (ԲՀԿ) չի դիտարկում միասնական կոալիցիոն ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքերով, ներկա պահին այդ մասին խոսելը տրամաբանական չէ և վաղաժամ է: «Ինչ վերաբերվում է «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հայտարարությանն այն մասին, որ կոալիցիան ընտրությունների է գնալու միասնական ցուցակով, ապա ես հարգում եմ նրա կարծիքը, բայց մենք նման հարցեր չենք դնում մեր առաջ»,- ասել է Բոստանջյանը: Նա նաև հավելել է, որ ԲՀԿ-ն Հայաստանի քաղաքացիների նման ցանկանում է, որպեսզի երկրում ուժեղ իշխանություն լինի:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites