«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում այսօր` ապրիլի 15-ին տեղի է ունեցել ԱԺ նախկին պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին պատկանող գույքի վերաբերյալ դատավարությանը: Դատական նիստին մասնակցել է նաեւ Սասուն Միքայելյանը: Նա դատարանում բողոքարկում է կառավարության որոշումը, համաձայն որի Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի վարչական շրջաններում գտնվող իրեն պատկանող տարածքները ճանաչվել են հանրային գերակա շահ:
Դատարանում Միքայելյանի շահերը ներկայացնող Վահե Հովսեփյանը ասաց, որ հայցվոր կողմը պահանջում է պարտավորեցնել Սասուն Միքայելյանին, որպեսզի վերջինս վաճառի կառավարության որոշմամբ գերակա շահ ճանաչված հողամասը:
«Կառավարության որոշման մեջ նշված է, որ գերակա հանրային շահ պետք է ճանաչվեն միայն գյուղատնտեսական նշանակության հողերը: Իսկ Միքայելյանին պատկանող հողերը էներգետիկ նշանակության հողեր են: Ըստ հողային օրենսգրքի` դրանք տարբեր նշանակություն ունեցող հողեր են»,-նշեց փաստաբանը եւ հավելեց, որ Միքայելյանին պատկանող հողամասերը չեն կարող հանդիսանալ օտարման առարկա:
Վահե Հովսեփյանը տեղեկացրեց, որ այսօրվա դատական նիստին հայցվոր եւ պատասխանող կողմերը հանդես են եկել գործի քննությանն առնչվող մի շարք փաստարկներով: Հայցվող կողմն առարկություններ է ներկայացրել պատասխանող կողմի ներկայացրած դիրքորոշումների վերաբերյալ:
Պատասխանող կողմն էլ միջնորդել է հայտնված առարկությունների վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու համար դատական նիստը հետաձգել: Դատարանը միջոնրդությունը բավարարվել է: Հաջորդ դատական հաջորդ նիստը տեղի կունենա Հրազդանում: Օրվա եւ ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ: