Apr 15, 2011

Քադաֆիի դուստր. «Դուք ցանկանո՞ւմ եք սպանել իմ հորը` ձեւեր թափելով, թե պաշտպանում եք քաղաքացիական անձանց»

Խոսել Մուամար Քադաֆիի հրաժարականի մասին, նշանակում է վիրավորել ողջ լիբիացի ազգին: Այդ մասին հայտարարել է լիբիական առաջնորդի դուստրը` Աիշա Քադաֆին` Տրիպոլիում ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ, հայտնում է Reuters-ը:

«Դուք ցանկանո՞ւմ եք սպանել իմ հորը` ձեւեր թափելով, թե պաշտպանում եք քաղաքացիական անձանց: Դրա՞նք են խաղաղ բնակիչները, ովքեր գնդացիրներ եւ նռնակներ ունեն: Դրա՞նք են այն խաղաղ բնակիչները, որոնց դու պաշտպանում եք»,- հայտարարել է նա` դիմելով կոալիցիայի ուժերին:

Նշենք, որ ապրիլի 15-ի գիշերը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին համատեղ հռչակագիր են տարածել, որում խոստացել են շարունակել Լիբիայի քաղաքացիական բնակչության պաշտպանության գործողությունը: Կոալիցիոն գործընկերներն «անթույլատրելի» են որակել Քադաֆիի հետագա պաշտոնավարումը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites