Apr 12, 2011

Կարեն Կարապետյանը drive է զգում քաղաքապետարանում աշխատելուց

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն իրեն քաղաքական դեմք չի համարում: Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, Կարապետյանն ասել է, որ ինքն այսօր իր քաղաքական թիմով փորձում է աշխատել Երևան քաղաքի զարգացման ուղղությամբ: «Ես հաշվետու եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության առջև, որն էլ առաջադրել է իմ թեկնածությունը որպես Երևանի քաղաքապետ, բայց ՀՀԿ-ն իմ առջև, բացի քաղաքի արդյունավետ կառավարումից, այլ պայման չի դրել»,- ընդգծեց քաղաքապետը:

Մեկնաբանելով լուրերն այն մասին, որ քաղաքապետ ընտրվելուց հետո Կարապետյանը քաղաքապետարան աշխատելու է հրավիրել իր «ծանոթ-բաեկամներին», մայրաքաղաքի ղեկավարն ասաց, որ իր համար իր թիմի բոլոր անդամները պակաս հարազատ չեն: «Մեր քաղաքական թիմում ինքնանպատակ փոփոխություններ չկան: Ով արդյունավետ է կատարում իր աշխատանքը, նա մնում է, ով ոչ` ոչ»,- հստակ նշեց Կարապետյանը: Քաղաքապետը չհերքեց այն, որ «ՀայՌուսԳազարդ» ընկերության աշխատակիցներից ոմանք ներկայումս աշխատում են քաղաքապետարանում:

Ինչ վերաբերում է իր որպես քաղաաքապետ ընտրվելու ընթացակարգին, Կարապետյանն ասաց. «Ինձ համար շատ հետաքրքիր է աշխատել այստեղ, չնայած չեմ երազել քաղաքապետ դառնալու մասին: Ես drive եմ զգում այստեղ: Ինձ ընտրել է ավագանին: Քաղաքապետի հաջորդ ընտրություններին առաջադրվելու եմ, թե ոչ, դեռ պարզ չէ”:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites