ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հանդիպել է Առաջնորդների դպրոցի լսարանին` առաջատար լինելու հնարավոր ուղիներն ուսանողներին ներկայացնելու համար: Ինչպես հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍի մամլո ծառայությունը, Առաջնորդների դպրոցի ուսանողները ծանոթացել են նոր տեխնոլոգիաների և լուծումների շնորհիվ առաջատարի համբավ վաստակելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձին:
Գոյություն ունեն կառավարման մի շարք գործիքներ: Հաջողության ձգտող ցանկացած կազմակերպություն պետք է մշակի ռազմավարական պլանավորման տարեկան համակարգ: Կարևոր է, որպեսզի կառավարման համակարգը լինի ճկուն և ճիշտ արձագանքի միջավայրի ազդեցությանը: Վստահ եղեք, որ կարող եք հաջողել, եթե ճիշտ գնահատեք աշխատակցի կարևոր դերը, իսկ նրանից պահանջելուց առաջ` առաջնորդեք սեփական օրինակով,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բանախոսն ուսանողներին մանրամասնել է նաև աշխատանքային առողջ միջավայր ստեղծելու անհրաժշետությունը: Նա կարևոր է համարել բիզնես կառավարման միջոցով երկրի հեղինակությունն ու ազգային ինքնագնահատականը բարձրացնելը: