Apr 6, 2011

Բարաք Օբաման առաջին անգամ շփվելու է ամերիկացիների հետ Facebook-ի միջոցով

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ կզրուցի ամերիկացիների հետ Facebook սոցիալական ցանցի միջոցով, ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ապրիլի 20-ին նա կմեկնի Կալիֆոռնիա` մասնակցելու անսովոր զրույցին: Նախագահի զրույցը հեռարձակվելու է facebook.com/WhiteHouse եւ Սպիտակ տան WhiteHouse.gov/live կայքերում:

«Հարցերն ընդունվելու են ինտերնետով, այնպես որ կարող է միանալ յուրաքանչյուրը: Facebook-ն ընտրելու է հարցերը, որոնք տրվելու են նախագահին: Զրույցը, որին մասնակցելու է նաեւ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, կայանալու է ընկերության Պալո-Ալտոյի կենտրոնակայանում:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites