Apr 6, 2011

Ո՞վ կարող է դառնալ ազգի պապան. ՀՅԴ-ն չի ցանկանում սրա շուրջ բանակցել

«Լավ կլիներ, որ այդ խորհուրդը ՀԱԿ-ի մտքում ծագեր այն ժամանակ, երբ նրանք անխնա կերպով ծաղրում էին Րաֆֆի Հովհաննիսյանին: Ինչ ցեխ ասես շպրտեցին»,-այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում մեկնաբանելով ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի ՀՅԴ-ին ու «Ժառանգությանը» ուղղված համագործակցության կամուրջները չայրելու վերաբերյալ կոչին` տեսակետ հայտնեց ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը:

Նա նաև ավելացրեց. «Երբ Դավիթ Շահնազարյանը ԿԳԲ պետ էր, իսկ ես պադվալում նստած էի, այդ ժամանակ թող մտածեր»:
Դաշնակցական գործիչը նշեց, որ իրենք չեն կարող բանակցել լիդերության շուրջ, այն հարցի շուրջ թե ով կարող է լինել ազգի պապան կամ պապիկը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites