Apr 1, 2011

Բանկ թալանելու փորձ կատարած կապիտանը կալանավորվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով` ՀՀոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորք բաժնին կից պետական պահպանության վարչության պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Սամվելի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Մեղադրանքն է առաջադրվել է ՀՀ քր. օր-ի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա մեղադրվում է 2011թ. մարտի 29-ին, ժամը 12-ի սահմաններում, զինված ատրճանակով, դեմքը քողարկված «Կոնվերսբանկ» փակ բաժնետիրական ընկերության Նոր Նորք մասնաճյուղի գանձապահների համար նախատեսված հատվածը ապօրինի մուտք գործելու եւ ատրճանակի գործադրման սպառնալիքով բանկի աշխատակիցների նկատմամբ, ավազակային հարձակում կատարելու, գանձապահի պահարանից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու եւ փախուստի դիմելու համար:

ՀՔԾ-ից հայտնում են նաեւ, որ 2011թ. մարտի 31-ին Արթուր Սամվելի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումումը: Գործով նշանակվել են տարբեր բնույթի փորձաքննություններ, ստուգվում են քննությամբ առաջ քաշված վարկածներ, հանցագործության կատարման շարժառիթների եւ հանցագործության կատարմանն այլ անձանց հնարավոր մասնակցությունը պարզելու ուղղությամբ :
Նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր, Արթուր Հակոբյանը ապրում է ֆինանսապես ապահովված ընտանիքում:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites