Apr 12, 2011

Ալիևը Ստամբուլ չի մեկնի, որպեսզի այնտեղ չհանդիպի Սարգսյանի հետ

Ներկա պահին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլից Իլհամ Ալիևին Ստամբուլում կայանալիք զարգացման վերաբերյալ ՄԱԿ-ի խորհրդաժողովին մասնակցելու հրավեր չի ուղարկվել: Այդ մասին հաղորդել է աղբյուրը Բաքվից, որը ցանկացավ անհայտ մնալ: Աղբյուրի խոսքով, դժվար թե նախագահ Ալիևը մեկնի Ստամբուլ, եթե այնտեղ լինելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Առանց Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդության Հայաստանի և Ադրբեջանի նախագահները սովորաբար չեն հանդիպում»,- նշել է աղբյուրը:

Ապրիլի 12-ին Zaman թերթը հաղորդեց, որ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ստամբուլում կայանալիք ՄԱԿ-ի խորհրդաժողովին:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites