Apr 13, 2011

Մեդվեդևը և Պուտինը տարբեր հայացքներ ունեն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե ինքը վարչապետ Պուտինի հետ տարբեր հայացքներ ունի այն հարցում, թե ինչը կապահովի Ռուսաստանի բարգավաճումը, և որ մոտ ժամանակներս որոշում կկայացնի 2012 թ-ին նախանշված նախագահական ընտրություններին մասնակցության վերաբերյալ:
Այս մասին ՌԴ նախագահը հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ընդգծելով, թե ինքն ու Պուտինը ցանկանում են Ռուսաստանի բարգավաճումը, Մեդվեդևն ասել է. «Մենք հնարավոր է ուղղակի այդ բարգավաճմանն հասնելու մեթոդներն ու միջոցները տարբեր կերպ ենք տեսնում: Սակայն հենց դա է ժողովրդավարությունը, հենց դա է մրցակցությունը: Օրինակ ես ունեմ իմ դիրքորոշումը, մեկ ուրիշը ունի մեկ այլ դիրքորոշում, և միայն փոխլրացումը հնարավոր է ստեղծի արդյունք», - ասել է Մեդվեդևը:

ՌԴ նախագահը վերահաստատել է, թե չի բացառում, որ կդնի իր թեկնածությունը նախագահական ընտրություներին` ընդգծելով թե ապագան ոչ ոք չի կարող կանխատեսել, սակայն ինքը, որպես նախագահ մտածում է ու պարտավոր է մտածել այդ հարցի շուրջ:
«Որոշումը կայանալու է, և բավականին կարճատև հեռանկարում, քանի որ մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնում: Այդ որոշումը, առաջին հերթին, պետք է հասուն լինի, և երկրորդը, պետք է հիմնված լինի առկա սոցիալական իրավիճակի վրա, առկա քաղաքական նախընտրանքների ու ամենակարևորը` մարդկանց վերաբերմունի վրա», - ասել է Մեդվեդևը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites