Ուրրբաթ օրվանից Մերձմոսկվայում սկսված ձյան առատ տեղումերի պատճառով մոտ 70 բնակելի շրջաններ խնդիրներ են ունեցել էլեկտրամատակարարման հետ: Ինչպես գրում է «Գազետա.ռու»-ն, Մոսկովյան էլեկտրացանցային ընկերության տվյալներով, 481 տրանսֆորմատորային ենթակայանների անջատման պատճառով առանց էլեկտրականության է մնացել մոտ 3000 մարդ: Ընկերության տեղեկացմամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պարագայում տարածքում գործի են դրվել այլընտրանյքային էլեկտրասնուցման միջոցներ, այդ թվում շարժական դիզել- գեներատորներ: