Apr 1, 2011

Ի՞նչ կապ կա Սառա Քոնորի համերգի եւ հայ իրավապահների միջեւ

Հայտնի երգչուհի Սառա Քոնորի չկայացած համերգի շուրջ ծավալված աղմուկը ոչ մի կերպ չի ավարտվում:

Համերգի տոմսեր գնած մեր քաղաքացիներից շատերը չեն կարողանում հետ տալ 6000-30.000 դրամանոց «համերգի» տոմսերը: «Համերգի մասնակից» համառ քաղաքացիներն ամեն օր հավաքվում են «VH Music production-Երեւան» ՍՊԸ-ի` արդեն գոյություն չունեցող գրասենյակի մոտ:

Բանն այն է, որ ՍՊԸ-ի աշխատակիցները ոչ միայն անհետացել են, այլ նաեւ չի գործում գրասենյակի 52-80-70 քաղաքային հեռախոսահամարը:

Տուժած քաղաքացիներին մի հարց է հուզում՝ ո՞վ պետք է պատասխան տա այս խաբեության համար: Ամենատարօրինակն այն է, որ խաբեությունը բացահայտելու համար տեղից չեն շարժվում անգամ իրավապահ մարմինները:

Yerkir.am

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites