Apr 1, 2011

Այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

1930թ. ապրիլի 1-ին ծնվել է ՀԽՍՀ ժողովրդական դերասան եւ ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:


Նշենք, որ օրերս կայացած «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրված էր Խ. Աբրահամյանի 80-ամյակին:


Խորեն Աբրահամյանը ծնվել է Երեւանում: Մասնագիտական կրթությունը ստացել է Երեւանի թատերական ինստիտուտում, որի դերասանական բաժինն ավարտել է 1951թ. եւ ընդունվել Գ. Սունդուկյանի դրամատիկական թատրոն:


Աբրահամյանի դերակատարումներից են՝ Ռուստամ (Շիրվանզադեի «Նամուս», 1955), Ալեքսանդր (Փափազյանի «Ժայռ», 1957), Դրագադանօղլու (Յավորովի «Վիտոշի փեշերին», 1966) եւ այլն:


Կինոյում նկարահանվել է Արսենի («Առաջին սիրո երգը» 1958), Գեւորգի («Սարոյան եղբայրներ»)
1968, ՀՍՍՀ պետական մրցանակ), Պավլեի («Մենք ենք մեր սարերը», 1969) դերերում...

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites