Apr 6, 2011

Արծվիկ Մինասյան. Կենտրոնական բանկի ղեկավարությանը պետք է պատժել բարձր գնաճի համար

Հայաստանում որեւէ մեկը պատասխանաատվություն չի ստանձնում գնաճի համար: Այսօր` ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը; Նրա կարծիքով` եթե գնաճի փաստացի մակարդակը նպատակային ցուցանիշից շեղվում է առնվազն 50 տոկոսով, ապա ԿԲ-ն պետք է բացատրություններ ներկայացնի հանրապետության նախագահին, որն էլ պետք է որոշում կայացնի ընդհուպ մինչեւ ԿԲ ղեկավար կազմի հրաժարականը:

Հիշեցնենք, որ 2011 թ. պետական բյուջեի մասին օրենքով 12-ամսյա գնաճը պետք է գտնվի 4+-1.5 տոկոս միջակայքում, սակայն վերջին ամիսներին կայուն գերազանցում է 10 տոկոսը: Այսինքն` գնաճի նպատակային միջակայքից շեղումը գերազանցում է 100 տոկոսը: Ըստ Սահմանադրության` ԿԲ-ն պատասխանատու է գների կայունության համար:

Ըստ Ա. Մինասյանի` ԿԲ-ն ձախողում է նաեւ ֆինանսական համակարգի զարգացումը, քանի որ հիմնական ուշադրությունը բեւեռում է առեւտրային բանկերին; Այդ պարագայում ֆինանսական սեկտորի մյուս ինստիտուտները, ըստ Մինասյանի, հնարավորություն չունեն զարգանալու; Նրա կարծիքով` ԿԲ-ից պետք է վերցնել ֆինանսական շուկայի մյուս հատվածների կարգավորման գործառույթը եւ հանձնել այլ պետական մարմինների:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites