Տաշքենդում ունեցած համերգի ժամանակ Ֆիլիպ Կիրկորովը հիշել է Լյուդմիլա Գուրչենկոյին եւ դահլիճը ոտքի է կանգնել` հարգելու նրա հիշատակը: Հենց Գուրչենկոն էր, որ աջակցել էր Կիրկորովին` Մարինա Յաբլոկովոյի հետ սկանդալի ժամանակ, երբ իսկական հալածանքեր էին սկսվել երգչի նկատմամբ: Գուրչենկոն պատրաստ է եղել բեմ դուրս գալ նրա հետ, զուգերգ ձայնագրել`ցույց տալով, որ նրա կողմնակիցն է:
Կիրկորովը հիշել է, թե ինչպես է տարիներ առաջ մոտեցել Լյուդմիլա Մարկովնային եւ խոստովանել, որ հենց նա է իր սիրելի դերասանուհին, ինչին ի պատասխան Գուրչենկոն ասել է, թե նա լավ ճաշակ ունի: Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդայի»` Կիրկորովն ափսոսանք է հայտնել, որ այդպիսի մեծ կինը կյանքից այդքան վաղ հեռացավ: