Մոսկվայի փոխքաղաքապետ Վալերի Վինոգրադովն առաջիկայում լքելու է իր պաշտոնը, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով մայրաքաղաքի կառավարության աղբյուրը: Վինոգրադովը զբաղվում էր տարածքային գործադիր մարմինների աշխատանքի համակարգմամբ:
Նրան այդ պաշտոնում փոխարինելու է Անաստասիա Ռակովան, ով ներկայումս Սերգեյ Սոբյանինի աշխատակազմի ղեկավարն է, Մոսկվայի քաղաքային դումայում քաղաքապետի ներկայացուցիչը: Վինոգրադովը պաշտոն է զբաղեցնելու քաղաքային ընտրական հանձնաժողովում: