Երեւանի Քանաքեռի շրջանցիկ թունելի թիվ 43/2 հասցեում գտնվող «Զու-Զու» ՍՊԸ-ի սուրճի արտադրամասի շենքի վերելակը ապրիլի 1-ին մոտ 3-3,5 մ բարձրությունից վայր է ընկել:
Ինչպես տեղեկանում են ոստիկանության մամուլի ծառայությունից, ընկնելու պահին վերելակում են գտնվել արտադրամասի աշխատակիցներ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ 27-ամյա Դիաննա Վիրաբյանը, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա Նարինե Ավագյանը եւ 46-ամյա Կարինե Գասպարյանը: Նրանք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: