Արցախում շարունակվում է արտադրական ենթակառուցվածքների նախարարության ձեւավորումը. այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ` Լեւոն Գրիգորյանը նշանակվել է արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: Տեղեկացնենք, որ նա մինչ այդ զբաղեցնում էր կառավարության աշխատակազմի ԼՂՀ վարչապետի վերասկողական ծառայության պետի պաշտոնը:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Լիանա Ավանեսյանը փոխադրման կարգով վերանշանակվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի ղեկավար: Նա մինչ այդ զբաղեցնում էր կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: