Apr 2, 2011

Ռոման Ամոյանը` Եվրոպայի չեմպիոն


Այսօր սկսեց Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության առաջին օրը 1 ոսկե մեդալ նվաճեց:
 Մեր 4 մարզիկներից առավել հաջող հանդես եկավ 55 կգ քաշային Ռոման Ամոյանը: Նա հաղթահարելով նախնական փուլի արգելքները` մտավ եզրափակիչ, որտեղ մրցեց Ուկրաինայի ներկայացուցիչ Վուգար Ռահիմովի հետ: Ռոման Ամոյանը վստահ հաղթեց ազգությամբ ադրբեջանցի ըմբիշին` 5:0, եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites