Apr 4, 2011

Ուկրաինացի դիվանագետը սկանդալ է արել օդանավում` ծեծելով բորտուղեկցորդուհուն

Հանոյից դեպի Մոսկվա ուղևորվող Ուկրաինայի արտգործնախարարության աշխատակից, դիվանագետ, 51-ամյա Վլադիմիր Կոնովալովը այնպես ուժեղ է հարվածել բորտուղերկցորդուհուն, որ վերջինը ստացել է ուսի վնասվածք: Նա նաև վիրավորել է օդանավի անձնակազմին ու խոստացել պատժել նրանց:

Բորտուղեկցորդուհի Իրինա Շերբակովան «Lifenews»-ին պատմել է, որ փորձել է հանգստացնել վրդովված դիվանագետին, սակայն վերջինը ավելի է ոգևորվել ու ավելի ուժգին հարվածել աղջկան: Դիվանագետին հանգստացնել հաջողվել է միայն Շերեմետևո օդանավակայանի աշխատակիցներին:

Իրավապահ մարմինները լրատվամիջոցին ասել են, որ քրեական գործ չեն կարողացել հարուցել. տուժածը հայտարարություն չի տվել, քանի որ դիվանագետն ունի դիվանագիտական աստիճան ու անձեռնմխելի է: Շերբակովան անմիջապես տեղափոխվել է բուժկետ ու ստացել համապատասխան բժշկական օգնություն:

Մոսկվայից ուկրաինացի դիվանագետը հայրենի երկիր է ուղևորվել Ուկրաինայի փոխարտգործնախարար Վիկտոր Մայկոյի անմիջական հսկողությամբ:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites