Apr 6, 2011

«Տղամարդիկ ավելի շատ են կողմ ընտրելու կին պատգամավոր, քան կանայք»

«Կանայք իրենք իրենց չեն վստահում և իրենց ուժերին չեն հավատում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Նա նշեց, որ հարցումները ցույց են տվել, որ տղամարդիկ են ավելի շատ կողմ ընտրելու կին պատգամավոր, քան` կանայք: «Կանայք իրենք իրենց չեն աջակցում, նրանք պետք է հավատան իրենց ուժին»,-տասաց նա:

Նրա խոսքով, «Սփյուռ» գործակալությունում գրանցված 1100 ընկերություններից միայն 91-ի ղեկավարն է կին եղել: «Փոքր և միջին բիզնեսնում կանայք ավելի լավ են ներկայանում և ավելի մեծ հաջողություն ունեն»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ որոշ հարցումներից պարզվել է` տղամարդկանց մեծ մասը տնային գործերում օգնում է իր կնոջը:
«Սակայն այդ տղամարդիկ դրա մասին չեն բարձրաձայնում, քանի որ ավանդական արժեքներն այլ բան են պարտադրում»,- ասաց նա:
Ըստ նրա, այն փաստը, որ բոլոր հարսնացուներն ուզում են առանձին ապրել, ազատականացման միջոցներից մեկն է:

Նրա խոսքով, եթե հայ ժողովուրդն ավանդույթներով ապրի, պրոգրեսից դուրս կմնա, իսկ մեր խնդիրն այն, որ կանանց մասին ընկալում փոխվի:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites