Apr 14, 2011

«Չորրորդ ինքնիշխանություն». Էլի մնացին աթարի հույսին

Թերթը գրում է, որ երեկ գյուղատնախարարություն հրավիրված մասնագետները գյուղացիներին խորհուրդ էին տալիս ցրտահարությունից խուսափելու նտապատակով գիշերվա ժամերին այգիներում աթարի կամ չոր տերեւների կույտեր վառել եւ ծխահարում իրականացնել: «Մի տեսակ սիրուն բան չստացվեց: Ճիշտ կլիներ, եթե վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ ելույթ ունենար եւ գյուղացիներին բացատրեր, որ պետք է խնամքով լվացվել, հետո լուցկու հատիկն այրել, մոտեցնել աթարի կույտերին եւ այլն:

Այնուամենայնիվ` լավ է, որ մասնագետները խորհուրդ տվեցին գյուղացիներին: Թե չէ ո՞ւմ մտքով կանցներ, որ պետք է ծխահարել այգիները կամ աթարի կույտ վառել: Եթե այդ խորհուրդները չլինեին,գյուղացիները երեւի ցրտահարության դեմ կպայքարեին ՀՀԿ նախընտրական ծրգարի խմբակային ընթերցանությամբ, իսկ եթե մեկնումեկի մտքով էլ անցներ ծխահարել այգիները, հաստատ ոչ թե աթարի կույտր կայրեր,այլ գերմանական արտադրության լամինատ: Կառավարությունը, փաստորեն, հերթական անդամ իր բարձրության վրա գտնվեց եւ ճիշտ ժամանակին կանգնեց գյուղացիների կողքին: Ափսոս` հոգեւորականները ժամանակին չաղոթեցին. այդ դեպքում ցրտահարություններ ընդհանրապեըս չէին լինի»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites