Տիգրան Կարապետյանի գլխավորած ժողովրդական շարժումը հետաձգել է իր ապրիլի 10-ին նախատեսված հանրահավաքը:
«Հաշվի առնելով բնակլիմայական վատ պայմանները, մասնավորապես առավոտից անդադար տեղացող հորդառատ անձրեւը` Ժողովրդական շարժումն այսօր նախատեսված հանրահավաքը հետաձգել է եւ կանցկացնի մայիսի 3-ին, ժամը 18:00-ին, ինչի մասին շարժման ակտիվիստները բնակիչներին արդեն իսկ իրազեկել են»,- ասված է Ժողովրդական կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հանրահավաքը պետք է տեղի ունենար ապրիլի 10-ին` Մատենադարանի մոտ: