Apr 4, 2011

Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը հաստատում է վրացական Փոթի նավահանգիստը վաճառելու փաստը

Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիան պաշտոնապես հաստատում է վրացական Փոթի նավահանգստի վաճառքի փաստը, հայտնում է վրացական Journalist.ge գործակալությունը: Նախարարի խոսքով, նավահանգստի տերը`APM Terminals-ը պարտավոր է նավահանգստում իրականացնել 65 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, ինչպես նաեւ աշխատանքով ապահովել տեղի բնակիչներին:

«Նավահանգստի տերը 33 երկրներում 44 նավահանգիստ ունի, իսկ մինչ այս նավահանգստի տերը արաբական «Ռակիա» կազմակերպությունն էր»,-հայտարարել է նախարարը:

Հիշեցնենք, որ արաբական կազմակերպությունը վաղուց էր ծրագրավորել նավահանգստի վաճառքը եւ պատրաստվում էր այն լքել 2011 թվականին:

«Այս նավահանգիստը մեզ համար հանդիսանում է ռազմավարական ակտիվներ, եւ եթե կարելի է, ինչ որ բանի վաճառքի շնորհիվ գումար աշխատել, ապա ինչու չանել դա»,-ընդգծել է արաբական կազմակերպության խորհրդի նախագահ Հաատեր Մասադին:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites