Apr 5, 2011

«Հրապարակ». Միկա Բաղդասարովը մասնակի տեղափոխո՞ւմ է իր բիզնեսը

Շրջանառվող լուրերի համաձայն` «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովը մասնակի տեղափոխում է իր բիզնեսը Հայաստանից, գրում է «Հրապարակ»-ը: Ըստ որոշ տեղեկությունների, նա հանել է իր օդանավերի մի մասը Հայաստանից` տեղափոխելով Լեհաստան եւ Կիպրոս:

«Տեղեկությունները ճշտելու համար զանգահարեցինք Մ. Բաղդասարովին, ով, իր խոսքով, «գուբերնատորի մոտ էր», թերեւս Ռուսաստանում, սակայն չկարողացանք պարզել, թե ո՞ր գուբերնիայում: Մեր հարցին` ճի՞շտ է, որ Դուք Ձեր բիզնեսը տեղափոխում եք Հայաստանից, Բաղդասարովը հայտարարեց. «Ոչ, տակովը նետու: Ոչինչ չենք փոխում: Հայաստանում մնում ենք, բացի դրանից, բիզնես ենք դնում այլ երկրներում»: «Այսինքն, ճի՞շտ է, որ Կիպրոսում եւ Լեհաստանում բիզնես եք դնում» հարցին Բաղդասարովը հայտարարեց. «Չէ, չէ»: Թե որտեղ է բիզնես սկսում` չպատասխանեց, «Էտո կոմերչեսկայ տայնա»:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites