Apr 6, 2011

Մադոնան հերքում է ՀԴԲ-ի կողմից իր բարեգործական հիմնադրամներից մեկում ստուգումների վերաբերյալ լուրերը

Մադոնայի մամլո քարտուղարն ապրիլի 5-ին հերքել է այն լուրերը, թե ՀԴԲ-ն իբր ստուգումներ է անցկացնում երգչուհուն պատկանող բարեգործական հիմնադրամներից մեկում:

Մի շարք ամերիկյան լրտվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե ՀԴԲ-ն հետաքրքրված է Մալավիում գործող «Success for Kids» հիմնադրամի գործունեությամբ, գորում է Gazeta.ru-ն:

Լուրերը տարածվել էին վերջերս այդ աֆրիկյան երկրում Մադոնայի մեկ այլ հիմնադրամի գործունեության հետ կապված սկանդալային պատմության ֆոնին: Հայտնի էր դարձել, որ «Raising Malawi» հիմնադարմի վարչակազմը տապալել էր դպրոցի կառուցման նախագիծը` վատնելով միջոցները: Արդյունքում կառավարիչները հեռացվել էին աշխատանքից:

Որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, թե Մադոնան սկանդալի պատճառով հրաժարվել է դպրոցի կառուցման ծրագրից, սակայն կշարունակի աջակցությունը հիմնադրամին:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites