Apr 15, 2011

Սերժ Սարգսյանն այցելել է Ոստիկանության ակադեմիա եւ ծանոթացել պայմաններին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 15-ին այցելել է Հայաստանի ոստիկանության ակադեմիա, որտեղ ոստիկանության օրվա նախօրեին բացվել է ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հիշատակին նվիրված հուշարձան:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել հուշարձանի բացման արարողությանը, որին հաջորդել է շքերթ` ակադեմիայի սաների մասնակցությամբ:

Երկրի նախագահը նաեւ շրջել է ակադեմիայի շենքում, ծանոթացել բարձրագույն կրթությամբ ոստիկանության կադրային մասնագետներ պատրաստող ուսումնական այդ հաստատության պայմաններին:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites