Apr 4, 2011

Ձերբակալվել է դատական բժիշկը

Հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է Սիսիան քաղաքի մի խումբ բնակիչների միջև տեղի ունեցած վիճաբանության և քաղ. Ա.Խ-ին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննվող գործի շրջանակներում ապրիլի 2-ին, հիշյալ դեպքով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդված) ձերբակալվել է ՀՀ ԱՆ հանրապետական դատական բժշկական գիտագործնական կենտրոնի Սիսիանի բաժանմունքի փորձագետ Սարգիս Հայրապետյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites