Apr 6, 2011

Լրատվամիջոցների ղեկավարները ցանկանում են տեսակցել Նիկոլ Փաշինյանի հետ

Հայաստանյան մի շար լրատվամիջոցների ղեկավարներ դիմում են գրել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ ցանկություն հայտնել տեսակցել իրենց գործընկեր «Հակական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին, ով գտնվում է անազատության մեջ:

«Հարգելի պարոն Թովմասյան, մեր գործընկերը` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը շուրջ երկու տարի է գտնվում է ազատազրկման վայրում: Այժմ նա «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում է: Մենք` լրատվամիջոցների ղեկավարներս, ցանկություն ունենք այցելել «Արթիկ» ՔԿՀ մեր գործընկերոջ հետ տեսակցելու: Քրեակատարողական օրենսգիրքը թույլատրում է տեսակցել դատապատրյալների հետ, առավել եւս լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հուսով ենք, մեր խնդրանքը չի մերժվի»,- ասված է դիմումում:

«Սիրելի գործընկերներ, եթե դուք ցանկություն ունեք միանալու սույն դիմումին խնդրում ենք տեղյակ պահեք կամ mail-ով, կամ զանգահարելով ՙՀայկական ժամանակ՚-ի խմբագրությունը: Նշնք, որ ձեր մասնակցությունը խիստ կարեւոր է»,- ասված է դիմումում:

Արդարադատության նախարարին ուղղված դիմումի տակ ստորագրել են`

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան
«168 ժամ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան
«Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյան
«Չորրորդ ինքիշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան
«Հետք» օրաթերթի եւ կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան
«Լրագիր» ինտերնետ պարբերականի տնօրեն Հայկազն Ղահրիյան
Armenia today ինտերնետ պարբերականի գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյան
NEWS.am լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյան
«Ա1+» ինտերնետ պարբերականի գլխավոր խմբագիր Մեսրոպ Մովսեսյան
EPRESS.am պարբերականի գլխավոր խմբագիր Արմեն Մելիքբեկյան

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites