Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն ապրիլի 4-ին Մոսկվա-Երեւան թիվ 191 չվերթով ՀՀ են տեղափոխել 31-ամյա Խաչատուր Ե.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Խաչատուրը 2009 թ. սեպտեմբերի 3-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության, վիրավորանքի եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքներով:
Խաչատուր Ե.-ն կալանավորված է: Կատարվում է քննություն:
Apr 5, 2011
Մոսկվայից Երեւան են տեղափոխել մի քանի մեղադրանքներով հետախուզման մեջ գտնվող հայաստանցուն
3:02 PM
Նորություններ Հայաստանից