Apr 4, 2011

Ազգային վիճակագրություն. Հայաստանում էժանացել են մսամթերքը, ձուն եւ միրգը

Մարտին` փետրվարի համեմատ Հայաստանում էժանացել են մսամթերքը, ձուն եւ միրգը` համապատասխանաբար 0.1, 0.4 եւ 2.2 տոկոսով: Այդ մասին այսօր` ապրիլի 4-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Մյուս բոլոր ապրանքախմբերում, ըստ նույն աղբյուրի, տեղի է ունեցել գների աճ: Օրինակ` 1 ամսվա ընթացքում ալյուրը թանկացել է 4 տոկոսով, կարագը` 4.1 տոկոսով, սուրճը` 2 տոկոսով, կարտոֆիլը` 7.2 տոկոսով եւ այլն:

Հանրապետությունում ամենաբարձր գնաճը Եղեգնաձորում է`2.7 տոկոս: Երեւանում գնաճն ընդամենը 0.5 տոկոս է:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites