Apr 15, 2011

Գոհար Կիրակոսյանը կրկին հայ աղջիկներ է տանում Թուրքիա` մարմնավաճառությամբ զբաղվելու համար

Ամիսներ առաջ Թուրքիայի Տրապիզոնի ոստիկանության կողմից ձերբակալված եւ 2 ամսյա կալանքից հետո ազատված հայտնի կավատ Գոհար Կիրակոսյանը նախկինի պես շարունակում է Հայաստանից երիտասարդ աղջիկներ տանել Թուրքիա` մարմնավաճառությամբ զբաղվելու համար:

Թուրքական Sondakika-ի փոխանցմամբ` Հայաստանի «Հույս եւ օգնություն» հասարակական կազմակերպության ղեկավար Ենոք Շատվորյանը Թուրքիայի ԱԳՆ-ի միջոցով զգուշացրել է Տրապիզոնի ոստիկանությանը, որ «Վերջին տիրուհի» մականունով կավատ Գոհար Կիրակոսյանը ազատ արձակվելուց հետո կրկին Հայաստանից աղջիկներ է բերում Թուրքիա` մարմնավաճառությամբ զբաղվելու համար:

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի Տրապիզոն քաղաքում 2010-ի հոկտեմբերի 15-ին ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալվել էր 18 հոգի:

Հայտնի էր դարձել, որ խմբավորման ղեկավարը` 48-ամյա Գոհար Կիրակոսյանն է, ով թուրքի հետ է ամուսնացել եւ դարձել Թուրքիայի քաղաքացի: Նա Հայաստանում հետախուզման մեջ է գտնվում` թրաֆիկինգով զբաղվելու համար։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites