Մերձմոսկվայում կարող են գտնվել երկու պոտենցիալ մահապարտ-ահաբեկչուհիներ, որոնք Դաղստանից ժամանել են Մոսկվա` պայթյուն կազմակերպելու համար:
Օպերատիվ տեղեկություններով, խոսքը գնում է 19-ամյա Զեյնաբ Մագոմեդովայի եւ 23-ամյա Պատիմատ Ռամազանովայի մասին: Նրանք երկուսն էլ նախկինում սպանված գրոհայինների կանայք են:
Շահիդուհիների լուսանկարներն արդեն տեղադրված են բոլոր երկաթուղային դրամարկղերում Մերձմոսկվայի Իստրինյան շրջանում, որտեղ նկատել են կանանցից մեկին:
Նրան տեսել է սննդի խանութի աշխատողը: Ականատեսի վկայությամբ, աղջիկը նման է եղել Ռամազանովային: Տվյալները հանձնել են իրավապահներին, սակայն կասկածյալներին ձերբակալել դեռ չի հաջողվել: