Երեւանում քիչ առաջ մի անձ ինքնասպանություն է կատարել` ցած նետվելով «Հաղթանակ» կամջից: Նա տեղում մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայրում են «Շտապօգնության» ծառայության բրիգադը, ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գրիշա Ամիրխանանի գլխավորությամբ:
Սպասում են, որ դեպքի վայր ժամանեն դատաբժիշկը, դիակ տեղափոխող մեքենան, նաեւ փրկարար ծառայության աշխատակիցները:
Ինքնասպանություն գործող անձը տղամարդ է` մոտ 50-55 տարեկան: Առայժմ պարզված չէ նրա ինքնությունը: Իրավապահները ճշտում են նրա տվյալները: